
Տեխասի բնակչուհին մատնահարդարման արժեքի պատճառով կրակ է բացել գեղեցկության սրահում

Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին կրակ է բացել մատնահարդարման սրահի տիրոջ վրա, քանի որ նրան դուր չի եկել մատնահարդարման ու պեդիկյուրի հայտարարված գինը: Այս մասին գրում է NBC News-ը:
Հարիս կոմսության շերիֆը պատմել է, որ մայիսի 29-ին Հյուսթոնի Katy Nails սրահում 21-ամյա Ջոանա Վարա անունով մի աղջիկ և նրա քույրը մատնահարդարում և պեդիկյուր են արել: Ավելի ուշ նրանք վեճի են բռնվել հաստատության սեփականատիրոջ՝ ասիական ծագմամբ 42-ամյա տղամարդու հետ՝ ծառայությունների գներից դժգոհության պատճառով:
Սրահի հաճախորդը մի պահ թողել է իր վիճաբանող քրոջը, իսկ հետո վերադարձել: Սրահի տերը փորձել է դուրս հրել կնոջը, ինչից հետո Վարան ատրճանակ է ուղղել նրա կողմը և կրակել: Ներխուժողները փախուստի են դիմել հանցագործության վայրից:
Տղամարդը հոսպիտալացվել է կրծքավանդակի վերքով: Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ջոանին մեղադրանք է առաջադրվել, նա ձերբակալվել է: Բացի այդ, նա պարտավոր է 75 հազար դոլար տուգանք վճարել: Նրա 20-ամյա քույրը նախ ձերբակալվել է պատասխանատվությունից խուսափելու համար, բայց հետո ազատ արձակվել: