
Նախագահական ընտրությունները կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում. Իրանի ՆԳՆ

Առաջիկա նախագահական ընտրությունները երկրում կանցկացվեն լիարժեք անվտանգության պայմաններում, առողջ եւ օրինական մթնոլորտում: Այդ մասին հայտարարել է Իրանի ՆԳՆ Աբրոլրեզ Ռախմանի Ֆազլին, հաղորդում է IRNA-ն:
Ֆազլին կանխատեսում է ընտրողների բարձր մասնակցություն հունիսի 18-ին կայանալիք ընտրություններում: Նախարարի խոսքով՝ ընտրությունների ժամանակ Իրանը չի բախվի անվտանգության ինչ-որ խնդիրների հետ: Ընդ որում՝ նա նշել է, որ նախարարությունում պատրաստ են ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ անհրաժեշտության դեպքում: COVID-19-ի տարածման ռիսկի մասին խոսելիս Ֆազլին նշել է, որ մարդկանց կուտակումներից եւ հիվանդության տարածումից խուսափելու համար ավելացվել է ինչպես ընտրատեղեմասերի, այնպես էլ քվեարկության տեւողությունը: Նա նաեւ ասել է, որ առողջապահության նախարարությունն ու Իրանի Կարմիր Մահիկի Հասարակությունը կուղղի իր «տեսուչներին» ընտրատեղամասեր հակավիրուսային կանոնների օպտիմալ պահպանումը վերահսկելու համար: