ԱՄՆ պետքարտուղարի հորդորը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց վերադարձից հետո  հայտարարություն է տարածել։ Միացյալ Նահանգները ողջունել  է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձն ընտանիքներ Հայաստանում։

«Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կնպաստի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել ապագա զոհերից։  Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին նպաստելու հարցում էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են»,-ասված է հայտարարությունում։  էնթոնի Բլինքենը նշում է, որ ԱՄՆ-ն ուրախ է աջակցել այդ քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։

«Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլոր գերեվարվածներին և պատրաստ ենք օժանդակել տարածաշրջանի երկրների համագործակցությունը շարունակելու  ջանքերին և լուծել նրանց միջև առկա ակնհայտ  խնդիրները։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերաներգրավվել առարկայական բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո  հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը բանակցելու համար»,-ասված է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունում։

Հրապարակումը պատրաստեց 168.am-ը

 

 

Տեսանյութեր

Լրահոս