Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ-ի համար ռիսկային երկրների ցանկում

Եվրամիությունը կրկին Թուրքիային չի ներառել այն երկրների ցանկում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների ցանկում այս անգամ տեղ են գտել Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թայլանդը։ Իսկ Թուքրիան նախկինի պես կշարունակի մնալ ռիսկային երկրների ցանկում։

ԵՄ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «նարնջագույն» երկրների ցանկում ներառված Թուրքիա մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նույն կերպ Թուրքիայից Եվրոպա կարող են մեկնել միայն եվրոպական երկրների քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեցող անձինք։ Բացառություն է արվում միայն ծայրահեղ կարևոր ու անհետաձգելի ուղևորությունների համար։

Մյուս կողմից ԵՄ-ն պատրաստվում է Թուրքիայի քաղաքացիների համար շրջանառության մեջ դնել «Քովիդի ճամփորդության սերտիֆիկատը», որով կհեշտացվեն ուղևորությունները դեպի Եվրոպա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերով երկու անգամ պատվաստված, վերջին 6 ամսում քովիդով վարակված կամ վերջին 48 ժամվա ընթացքում հանձնված թեստի բացասական արդյունքներ ունեցող քաղաքացիները կկարողանան անարգել մեկնել Եվրոպա՝ անկախ Թուրքիայում կորոնավիրուսի ընդհանուր վիճակից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930