Մեր հանրությանն ուզում են մանկուրտների հավաքածու դարձնեն. քաղաքացին պիտի քվեարկի, որ այս աղետն այլևս չկրկնվի. Տիգրան Թորոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Բանախոսը վստահ է.
• Այս իշխանությունների կողմից փորձ է արվում կոպտորեն ջնջել մեր պատմությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված: Սա մարդկանց դարձնելու է մանկուրտ:
• Ով չի հիշում իր պատմությունը՝ դառնում է անհայրենիք, անգաղափար, և նման մարդու հետ կարելի է ամեն ինչ անել: Այս իշխանությունը մեր հանրությանը մանկուրտների հավաքածու դարձնելու նպատակ ունի:
• 2016 թվականից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման կուլիսային գործընթաց էր գնում, որը խաթարվեց 2018-ի հեղափոխական իրադարձություններով:
• Մեր պատմությունը համառորեն շարունակում են կեղծել:
• Ադրբեջանցին շատ լավ է հասկանում հողի գինը և մինչև վերջ խորանալու է, կանգ չի առնելու, հասնելու է Տավուշ, Գեղարքունիք, Լոռի…
• Հայաստանի քաղաքացին պիտի քվեարկի, որ այս աղետն այլևս չկրկնվի:
• Կամ իսկապես դուրս կգանք այս մղձավանջային վիճակից ու կբռնենք ծանր, բայց վերածննդի ճանապարհը կամ…