Միացյալ Նահանգների Կոնգրեսում շուտով կարող է հայազգի եւս մեկ կոնգրեսական հայտնվել: Դանիել, կամ Դենի Թարխանյանը Լաս Վեգասում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն է, ով նոյեմբերի 6-ի ընտրություններին պայքարելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Սյուզի Լիի դեմ:
Չինաստանի հարավում հոկտեմբերի 23-ին պաշտոնապես բացել են աշխարհում ամենաերկար ծովային կամուրջը՝ 55 կիլոմետր երկարությամբ, որը կապում է Հոնկոնգը, Մակաոն եւ Գուանդունի նահանգի Չժուհայ քաղաքը:
Թբիլիսիի քաղաքապետարանը 2020 թվականից մայրաքաղաք կբերի միանգամայն նոր ստանդարտի մինչեւ 200 18-մետրանոց էլեկտրաավտոբուս:
«Պատահական չէր, որ այս այցին ընդառաջ՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսեց կարգավորման մասին: Վստահաբար կարգավորման հնարավորությունների հարցը Հայաստանում և տարածաշրջանում կքննարկվի, թե ինչ է խոչընդոտում կարգավորմանը, կարծում եմ` հստակ խոսակցություն կարող է լինել»:
Ռազմական փորձագետը չնայած մեծ հույսեր չունի, այնուամենայնիվ դրական է համարում այն հանգամանքը, որ անհրաժեշտության դեպքում կողմերը կկարողանան կապ հաստատել միմյանց հետ:
ԱՄՆ-ն սկսել է առաջին գործողությունը, որը միտված է Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների վրա ազդելու՝ Ռուսաստանի իբր տեղ գտած փորձերի կանխմանը:
«Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը»:
ՄԱԿ-ի կողմից կազմված մի զեկույցի համաձայն՝ աշխարհի 185 երկրում շուրջ 2մլն 851․889 թուրք փախստական է բնակվում։ Զեկույցում չներառված մյուս երկրների ցուցանիշների հետ միասին ամբողջ աշխարհով թուրք փախստականների թիվը կազմում է 3 մլն 108․971։
Հոկտեմբերի 14-16-ին ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ այս երկրի բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային ընկալում որպես դաշնակից երկիր։
Հարավային Կորեայի տասն ընկերություններից վեցը, որոնք զբաղվում են արտասահմանյան գործառնություններով, պատրաստ են ներդրումներ անել ԿԺԴՀ-ի տնտեսության մեջ:
Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևն այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
Եվրահանձնաժողովը չի ընդունել Իտալիայի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որը ԵՄ-ի գծով գործընկերների կողմից քննադատության էր ենթարկվել դեֆիցիտի համաձայնեցված պարամետրերի գերազանցման պատճառով:
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն այն կարծիքին է, որ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալը «աշխարհն ավելի վտանգավոր չի դարձնի»:
Տարածաշրջանում Ռուսաստանին հակամարտություններ պետք չեն, առկա հակամարտություններն էլ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով։
Նավթի համաշխարհային շուկան անկայուն կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կգործեն Վաշինգտոնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության փաստը խոստովանել են ճնշումների ներքո:
դրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խուսափողական պատասխան է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ «Ռիա Նովոստի»-ի լրագրողի հարցին:
Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) հոկտեմբերի 23-ին երկրի նոր նախագահ է ընտրել կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգին:
«Հյուսիսային հոսք – 2» գազատարի ստեղծումն իրենից վտանգ է ներկայացնում Ուկրաինայի եւ Սլովակիայի համար:
Մի խումբ գիտնականներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակների 29 դափնեկիրներ եւ Ֆիլդսյան մեդալներով պարգեւատրված վեց մաթեմատիկոսներ, բաց նամակ են հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերին:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի Հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննադատել է երկրի դպրոցներում աշակերտական երդումը վերականգնելու վերաբերյալ որոշումը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունից» (AKP-ԱԶԿ) ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Մարգար Եսայանը «Akşam» թերթի սյունակում անդրադարձել է Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանությանը:
Ստամբուլի Քադըքյոյ շրջանում բանտից փախուստի դիմած հանցագործը 11 անցորդի է դանակահարել:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 27-ին առանձին երկկողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում Ռուսաստան-Թուրքիա-Ֆրանսիա-Գերմանիա գագաթնաժողովի շրջանակում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է միջին դասի ամերիկացիների համար հարկերը նվազեցնել 10 տոկոսով:
Բրյուսելն առաջարկում է հանել ամենավիճելի ձեւակերպումը Brexit-ի մասին համաձայնագրի նախագծից, որը վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի սահմանին՝ փորձելով փակուղուց հանել Լոնդոնի հետ բանակցությունները:
Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Հաշքաջիի հարսնացուն՝ Հատիցե Չենգիզը, Twitter-ում հետմահու ուղերձ է հրապարակել իր սիրեցյալին:
«Մեր երկիրը կառավարում է «գողական երազանքը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն մյուս երկրներում չեն սիրում, որովհետեւ ինքը «նրանց հարկադրում է վճարել»: