
Բելգիական F-16 կործանիչը շենքի մեջ է մխրճվել Նիդեռլանդներում

Բելգիական F-16 կործանիչը հուլիսի 1-ի առավոտյան մխրճվել է շենքի մեջ Նիդեռլանդների հյուսիսի ավիաբազայում: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ երկու մարդ, ներառյալ օդաչուն, վիրավորվել է:
Ինչպես Twitter-ում հայտնել է պաշտպանության նախարարությունը, «շուտով կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: