
Աֆղանստանում ութ ոստիկան և մեկ զինծառայող է զոհվել պայթյունի հետևանքով

Ութ ոստիկան եւ մեկ զինծառայող է զոհվել Աֆղանստանի արեւմուտքի Հերաթի նահանգում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է անվտանգության ուժերի մի աղբյուր։ Ինչպես հաղորդվում է, պայթյունը տեղի է ունեցել ոստիկանական վարչության շենքի շրջանում:
Պայթուցիչ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայում: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:
Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ:
2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները: