Նյու Յորքի նահանգում հոկտեմբերի 22-ին պայթուցիկ սարք են հայտնաբերել ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձություններն սկսցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբապես պլանավորված էր:
Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ Եվրամիության եւ Իրանի առեւտրական համագործակցության համար ստեղծվող մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում կսկսի գործել նոյեմբերին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն ազգայնական է համարել՝ այդ կերպ իրեն հակադրելով գլոբալացման կողմնակիցներին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում պլաստիկից բրինձ չեն արտադրում։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները նախապատրաստում են Ալիևի այցը Վաշինգտոն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին «1+1» հեռուստաալիքում «Ուկրաինական սենսացիաներ» հաղորդման լրագրողներին ցուցադրել է, թե ինչպես է ապրում Ամստերդամում, եւ պատմել է այն օգնության մասին, որը նրան ցուցաբերում է մայրը։
«Վերլուծենք նաև, թե ինչո՞ւ միայն հիմա նման կապի համաձայնություն եղավ կողմերի մոտ: Չէ՞ որ նախկինում ևս եղել են առաջարկներ՝ մոնիտորինգ տեղակայելու, մեխանիզմներ ներդնելու և իրավիճակը վերահսկելու այլ միջոցառումներ անցկացնելու համար»:
Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա թունելը, որը գործարար Իլոն Մասքը մտահղացել է որպես վերգետնյա տրանսպորտի եւ մետրոյի այլընտրանք, գրեթե պատրաստ է շահագործման եւ կսկսի աշխատել դեկտեմբերի 10-ին:
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա կարող է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հարցում արտաքին միջամտության հավանականության հարցը կբացահայտվի ժամանակի ընթացքում:
Ամերիկացիները ռեկորդային հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նկատմամբ:
Մեծ Բրիտանիան պատրաստ է ստեղծել ԵՄ օրենսդրական դաշտին միավորված մաքսային համակարգ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Բելգիայի կառավարությունը որոշում է կայացրել թագավորության ռազմաօդային ուժերի վերազինման հմար ԱՄՆ-ից գնել հինգերորդ սենդի F-35 Lightning II կործանիչներ:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 22-ին Մոսկվայում քննարկել են լայն շրջանակի հարցեր, ներառյալ սպառազինությունների վերաբերյալ համաձայնագրերը եւ Սիրիայի իրադրությունը:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը պաշտոնապես ներողությունէ խնդրել սեռական բռնության զոհերից:
Կյանքի 91-րդ տարում վախճանվել է քիմիայի գծով 2008 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, ճապոնացի կենսաբան եւ քիմիկոս Օսամու Սիմոմուրան:
Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց:
Եվրամիությունը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագիրը (ՄՓՀՀ-ի) համարում է եվրոպական անվտանգության անկյունաքարը եւ գտնում է որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է կառուցողական երկխոսություն վարեն դրա պահպանման եւ կատարման համար:
Ռուսաստանը կսպասի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների շուրջ պայմանագրից (ՄՓՀՀՊ) երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի պաշտոնական պարզաբանումներին, իր դիրքորոշումը կհստակեցնի Վաշինգտոնից տեղեկատվություն ստանալուց հետո:
Չինաստանը եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրները հոկտեմբերի 22-ին սկսել են առաջին համատեղ ռազմածովային զորավարժությունները:
ՀՀ նախկին իշխանությունները, այդ թվում՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, բազմիցս կողմ են արտահայտվել Արցախյան հակամարտության՝ փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին։
Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսային բանակցությունների ընթացքում քննարկել են Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան:
Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չէ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) «Ազատ դեմոկրատների խմբի» փոխնախագահ Գանիրա Փաշաևան ով հայտնի է իր հակահայկական հայացքներով, Թուրքիայում է:
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիին սպանել են խեղդամահ անելու միջոցով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներն անհանգստացած են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հնարավոր մոտալուտ պաշտոնաթողության վերաբերյալ հաղորդագրություններից:
Հայաստանը գործնականում իր բոլոր միջազգային գործընկերների հետ ինտենսիվ և բարձր մակարդակի շփումների մեջ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացել է հեռախոսազրույց։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, Սիրայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Քաշըքչըի հարցը։
Հռոմի կենտրոնում ճանապարհները, ինչպես նաեւ մետրոյի մի քանի կայարաններ ջրով են ծածկվել հոկտեմբերի 21-ի երեկոյան մոլեգնած սաստիկ անձրեւի պատճառով: