
Աբխազիան Ռուսաստանին է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար

Աբխազիան Ռուսաստանին է դիմել COVID-19-ի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հունիսի 29-ին անցկացված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Էդուարդ Բուտբան։
«Մենք դիմել ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով ուժեղացնել (COVID-19-ի դեմ պայքարում) օգնությունը անհրաժեշտության դեպքում եւ վերսկսել ռուսաստանցի բժիշկների ժամանումը հերթապահության մեթոդով ծառայություն կատարելու համար: Այդ հարցը քննարկվում է»,-ասել է Բուտբան: Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ Աբխազիայում ավելացել է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը:
Անցալ տարի ռուսաստանցի բժիշկներն Աբխազիա էին ժամանել կորոնավիրուսով հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրապետությունում հայտնաբերվել են COVID-19-ի բրիտանական եւ հնդկական շտամներ: Աբխազիայում հայտնաբերված COVID-19-ով ախտահարվածների ընդհանուր թիվը կազմում է 17 հազար 44, ապաքինվել է 15 հազար 407 մարդ, 245 վարակվածներ մահացել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: