Բաժիններ՝

Սուդանում ոստիկանությունը բողոքի ցույցը ցրել է արցունքաբեր գազի միջոցով

Սուդանի ոստիկանությունը մայրաքաղաք Խարթումում արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական ու քաղաքացիական ուժերը քայլերթ են իրականացրել դեպի նախագահական պալատ՝ ի նշան տնտեսական պայմանների վատթարացման դեմ բողոքի: Մասնավորապես, ներկաները դժգոհել են, որ կառավարության քայլերի հետևանքով բարձրացել է վառելիքի գինը: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են իշխանությունը շուտափույթ հանձնել բացառապես քաղաքացիական ուժերին:

Ոստիկանությունն անկարգությունների կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է 79 անձի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930