Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 83 հազար 101-ի, վերջին 24 ժամում մահացել է 136 քաղաքացի: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Հնդկաստանի Մահարաշտրայի նահանգում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որն ստացել է «դելտա պլյուս» անվանումը: Այդ մասին հաղորդել է The Hindustan Times-ը։
Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով՝ Իրանում նախագահների անձերն այդքան էլ կարևոր չեն Հայաստանի հետ հարաբերությունների համատեքստում, առավել ևս՝ հայկական կողմից կատարվող քայլերի դեպքում, քանի որ Իրանում ով կլինի նախագահ, այդքան էլ կարևոր չէ, որովհետև Հայաստանը որևէ քայլ չի կատարում։
Հունիսի 21-ին էտալոնային մակնիշի նավթի գները սակարաններում բարձրանում են՝ աճը շարունակելով հինգերորդ նստաշրջանն անընդմեջ եւ համարյա հասնելով բազմամյա բարձրակետերին:
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները ՝ սև ցուցակում ավելացնելով 78 ֆիզիկական և 8 իրավաբանական անձանց: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Տնտեսության մեջ անկումը, որը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ, հանգեցրել է 2020 թվականին աշխարհում ուղղակի օտարերկրյա ներդրումների մեկ երրորդով կճատման՝1,5 տրիլիոն դոլարից մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ: 2021 թականին ակնկալվում է դրանց աճ 10 – 15 տոկոսով, ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (ՅՈՒՆԿՏԱԴ)՝ հունիսի 21-ին հրապարակված զեկույցում։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:
Բնակչության զանգվածային պատվաստում սկսելու համար Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի
20 հազարից ավելի զինծառայողներ եւ 1300 միավոր տեխնիկա է ներգրավվել Ղրիմում հեղեղումների հետեւանքների վերացման գործին:
Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Իրանի ընտրված նախագահ Իբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ մտադիր չէ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպում ունենալ Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները հանելու առիթով։
Իրանի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ, պայքար կոռուպցիայի դեմ եւ բարեկեցության բարելավում, եւ այդ պահանջը կկատարվի նոր կառավարության կողմից: Հունիսի 21-ին այդ մասին հայտարարել է Իրանի ընտրված նախագահ Էբրահիմ Ռայիսին քվեարկությունից հետո կայացած առաջին մամուլի ասուլիսում։
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին, ինչի մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրքիայի տուրիստական բիզնեսը հույս չունի, թե մոտ ժամանակներս կվերականգնվի ՌԴ-ի հետ ավիահաղորդակցությունը, դա կարող է տեղի ունենալ հուլիսի կեսից, օգոստոսից ոչ շուտ եւ նույնիսկ սեպտեմբերին:
Վրաստանում համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 11 հազար 59 թեստ եւ հայտնաբերվել վարակման 260 դեպք:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պատշոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգման շուրջ բանակցություններում Իրանի դիրքորոշումները Իբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ նոր կառավարության օրոք կմնան առաջվանը: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի փոխղեկավար Աբաս Արաքչին։
Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, որտեղ շահագրգռված էին, որպեսզի իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ուզածով սահմանները գծելու, Հայաստանից պատառներ թողնելու, Արցախի հարցը վերջնական հօգուտ իրենց լուծելու հեռահար նպատակով։
20 րոպե ընդմիջմամբ 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Կերմադեկ աղեղնաձեւ կղզեխմբի (Նոր Զելանդիա) մերձակայքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղում։
Ավստրալիայի Ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հունիսի 21-ին իր առաջնորդ է ընտրել Բառնաբի Ջոնսին:
Առնվազն երեք մարդ է ծանր վիրավորվել հունիսի լույս 21-ի գիշերը Բեռլինում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», – ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է կատարել խաղաղության և համագործակցության առաջխաղացման համար:
Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA)։
Կուբայի ղեկավարությունը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել կանխիկ ԱՄՆ դոլարներ, քանի որ դրանք չեն ընդունվելու ոչ վճարումների ժամանակ, ոչ էլ փոխանակվելու են:
Ռուս-չինական գիտական կայանը կծավալվի եւ ամբողջ ուժով կսկսի աշխատել մինչեւ 2035 թվականը: Այդ մասին հաղորդել են Չինաստանի տիեզերական գործակալությունում։
Իտալիայում այն մարդկանց քանակն, ովքեր ապրում են բացարձակ աղքատության պայմաններում (մեկ մարդու հաշվով 569,56 եվրոյից մինչեւ 839,78 եվրո ամսական եկամտից ցած՝ կախված երկրի մարզից) 2020 թականին եղել է ամենաբարձրը 2005 թվականից ի վեր, երբ սկսել են վարել այդ վիճակագրությունը:
Օրեր առաջ, երբ Նյու Յորքում չէր դադարում անձրևը, իսկ Երևանում արևային եղանակ էր, հացթուխ Բենն ինձ համար բացահայտեց հացերի կախարդական աշխարհը, մենք խոսեցինք իմ սիրած հայկական լավաշի և մոտ ապագայում Հայաստան այցելելու նրա ծրագրերի մասին:
Հունիսի 16-ին Ժնևում կայացավ Բայդեն-Պուտին առաջին հանդիպումը Ժնևում: Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն առանձին ասուլիսների միջոցով պարզաբանեցին ձեռք բերված պայմանավորվածությունները: