Բաժիններ՝

ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի և Բելառուսի դեմ

ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ինչպես նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ, այնպես էլ փակել սողանքներն արդեն գործող պատժամիջոցների ռեժիմում: Այդ մասին ասվում է ԵՄ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը:

«ԵՄ-ն արդեն զգալի պատժամիջոցներ է սահմանել, որոնք լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի եւ Բելառուսի վրա, եւ նա պատրաստ կլինի փակել սողանքներն ու ազատվել (…) սահմանափակիչ միջոցները շրջանցելու միջոցներից, ինչպես նաեւ հետագա համակարգված կոշտ պատժամիջոցներով արագորեն ազդել ՌԴ-ի եւ Բելառուսի վրա»,-ասվում է այն հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵՄ-ի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ:

Նշվում է, որ ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին՝ պահպանել այդ պատժամիջոցները, իսկ պատժամիջոցները շրջանցելու կամ Ռուսաստանին օգնելու բոլոր փորձերը, Եվրամիության անդամների կարծիքով, պետք է դադարեցվեն: Եվրամիությունը կշարունակի համակարգված քաղաքական, ֆինանսական, նյութական եւ հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ընդգծվում է հայտարարության մեջ:

«Եվրոպական միությունը պարտավորվում է աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը նրա անհետաձգելի պահանջները բավարարելու համար (…), իսկ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնման համար»,-ասված է փաստաթղթում:

«Այդ նպատակով Եվրոպական խորհուրդը համաձայնվում է ստեղծել Ուկրաինայի հետ համերաշխության տրաստային ֆոնդ եւ իր միջազգային գործընկերներին հրավիրում՝ մասնակցել դրան»,-ասված է հայտարարության մեջ: Պետությունների եւ Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները նաեւ կոչ են արել Եվրահանձնաժողովին՝ «շարունակել տեխնիկական աջակցության ցուցաբերուն Ուկրաինային՝ անհրաժեշտ բարեփոխումների անցկացմանն օգնելու նպատակով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս