ԱԳՆ, տանը մարդ կա՞

ՀՀ արտաքին դիվանագիտական կառույցը, որը  երկար ժամանակ  անգործության է մատնված, այս օրերին ևս  ցուցադրում է իր  դիվանագիտության «բոբիկությունը»:  Այն ժամանակ, երբ Արցախի Պաշտպանության բանակը (ՊԲ) հայտարարում է  երկու զոհի և վիրավորների մասին, այն ժամանակ, երբ ՀՀ բոլոր ուժերը՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է ուղղված լինեն Արցախում իրադրության կայունացմանը, ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան էջի հետևորդներին մատուցում է տեղեկատվություն, որն այս պահին այդքան էլ էական չէ հայաստանյան հասարակության համար:

Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում հրապարակվել է հետևյալ տեղեկատվությունը. «Այսօր Հայաստանը և Ֆինլանդիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»: Որևէ կերպ չնվաստացնելով հայ-ֆիննական հարաբերությունների բարձրագույն մակարդակը և դրանց նշանակությունը,  սակայն մեր ԱԳՆ-ից հենց այս պահին հանրությունն այդ մեկնաբանությանը չէ, որ  սպասում է: ՀՀ ԱԳՆ-ից ակնկալվում է  ակտիվ դիվանագիտական աշխատանք բոլոր ուղղություններով, հայտարարություններ, հեռախոսազանգեր, կոչեր միջազգային կառույցներին, աշխատանք դիվանագիտական խողովակներով և պարզապես իրավիճակի ներկայացում:

Կարծես թե իրեն Լիխտեյնշտեյն համարող ՀՀ ԱԳՆ-ն բնավ մոռացել է Հայոց հայրենիքի մի հատվածի՝ Արցախի վրա կախված սպառնալիքի մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031