Ճապոնիայի վարչապետը Բայդենի հետ քննարկել է Ուկրաինան և ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մարտի 24-ին Բրյուսելում կարճատեւ զրույց է վարել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։
Մասնավորապես, կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Կիսիդան հայտարարել է, որ Ճապոնիան «բարձր է գնահատում ԱՄՆ-ի առաջատար դերն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման վճռական պատասխանի հարցում»:
Բացի դրանից, երկու ղեկավարները հավաստել են, որ ստատուս քվոյի ուժային փոփոխումը թույլատրելի չէ ոչ մի տարածաշրջանում: Կիսիդան եւ Բայդենն արծարծել են ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային թեման մարտի 24-ին «Հվանսոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման լույսով:
Նրանք դատապարտել են արձակումը եւ նշել, որ Փենյանի նման գործողությունները լուրջ մարտահրավեր են համաշխարհային հանրակցությանը: Ճապոնիայի վարչապետը Բրյուսել է այցելել Յոթի խմբի գագաթնաժողովին մասնակցելու համար: Նա նաեւ անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում իր բրիտանացի պաշտոնակից Բորիս Ջոնսոնի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: