«Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջև». Վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան ալիքում գրում է․
«Ադրբեջանն ու Թուրքիան չեն կանգնելու ոչնչի առջև։ Ոչնչի, բացի ուժից։ Այս երկրները անկախ հայկական պետություն այս տարածքում չեն հանդուրժելու։

Ոչ մի խաղաղության օրակարգ չկա և չի լինելու թշնամու կողմից։ Սա ոչ թե «օրակարգից շեղում է», այլ հենց իրենց օրակարգը։
Խաղաղություն ունենալու համար պետք է պատերազմել ու ուժով այն նվաճել։

Արցախից հետո (այս տեմպերով մինչև 2025 թ. ամեն բան ավարտված կլինի) ճիշտ այն մարտավարությունը, որ այսօր ու այս րոպեներին կիրառվում է Արցախը հայաթափելու համար, կիրառվելու է նաև Սյունիքի ու Գեղարքունիքի հանդեպ։

Կա միայն մի ձև իրավիճակը շրջելու. հեռացնել թուրքամետ իշխանություններին ու ազգային ռեսուրսների համախմբմամբ անցնել հակագրոհի։

Վճռական մենակների ժամանակն է…»

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031