Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու. սրանց խաղաղության օրակարգն ավելի մեծ վտանգներ ունի. Թևան Պողոսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն է:
Բանախոսը նշել է.
- Մեզ ջարդեցին 1994-ին… Տեղի ունեցավ արժեքների փոփոխություն և պարտություն խաղաղության ժամանակ. կորցրել ենք ազգային արժեքային համակարգը, 88-ի ազգային զարթոնքը
- Մենք պարտվեցինք խաղաղությունը՝ այսօր վախով եմ արտասանում խաղաղություն բառը…
- Խաղաղության օրակարգն ավելի մեծ վտանգներ ունի:
- Արցախում մարդիկ մրսում են ոչ թե գազ չլինելու, այլ հոգատար վերաբերմունքի բացակայության պատճառով:
- Պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու. ծեծված մարդուց շատ բան չես կարող պահանջել:
- Մարդկանց թվում է, թե դիվանագիտություն են անում, բայց իրականում ոչ ճիշտ շեշտադրում են անում, կարևորը թողնում են վերջում. իսկ կարելի է առաջին հերթին ասել՝ մինչև չճանաչեք Արցախի անկախությունը…
- Եվրոպայի համար մարդու իրավունք, կյանքի իրավունք, անմեղության կանխավարկած և նման հասկացությունները շատ կարևոր են, մեր պարագայում իրենց համար կարևոր է միայն ընտրական իրավունքն ու ընտրությունները:
- Մեր օրենսդրական դաշտը շիլաշփոթի մեջ է. կրթական համակարգը չդարձավ երեխային անհրաժեշտ լավագույն արժեքային դաշտը:
- Պետականության ձևավորման մասին մոռացան:
- Եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի՝ Ադրբեջանը պատրաստվում է, ինչի՞ ենք մենք պատրաստվում, որ հակառակորդը մեզ խաղաղությո՞ւն տա: Ադրբեջանը պատերազմի պատրաստվելով՝ հասավ իր ուզած խաղաղությանը: Հիմա էլ շարունակում է պատրաստվել պատերազմի:
- Ադրբեջանը հաղթել է դիվանագիտության մեջ՝ 3 եռակողմ հայտարարություն է ստորագրվել:
- Պետք է փոխել բանակցողին:
- Հանուն ազգի դու պետք է գնաս, հրաժարական տաս, եթե անգամ ինչ-որ բաներ պայմանավորվել եք:
- Ադրբեջանը շահագրգռված է, որ այս իշխանությունը մնա:
- Մենք մեր ձեռքով Թուրքիային ներքաշեցինք տարածաշրջանի քաղաքական հարցերի լուծման մեջ՝ արդյունքում ճնշումներ են լինելու:
- Շատ շուտով ապրիլի 24-ն է գալու, ո՞րն է մեր օրակարգը, նույնիսկ այս կառավարությունը նախկինում փետրվարի կեսերին արդեն նախապատրաստական աշխատանք էր արել՝ հանձնաժողով ստեղծել, այսօր մարտն ավարտվում է, ինչ-որ բան անո՞ւմ են:
- Զգույշ եղեք, ձեր ամեն ասած բառը ոչ միայն թշնամին է լսում, այլ նաև ժողովուրդն է հիշում:
- Մեր «Միացում» երազանքը հիմա էլ չի կորել, մի՛ սպանեք, այլ նպաստեք, որ շուտ գա այդ միացումը:
- Աշխարհաքաղաքական փոփոխությունների իրավիճակում Արևմուտքի, ԱՄՆ-ի օպերատորը մեր տարածաշրջանում Թուրքիան է:
- Արարատ Միրզոյանն ինչքան ուզում է՝ թող ժպտա, դժվար թե գայթակղի Ալիևին՝ գալ բանակցությունների:
- Սա միայն հայ-թուրքական պրոցես չէ, այլ՝ հայ-թուրքական-ադրբեջանական գործընթաց է:
- Շատ ուրախ կլինեմ, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը ցիտի Լևոն Տեր-Պետրոսյանին, 92-ին ԳԽ-ի ընդունած օրենքը, որն արգելում է ՀՀ որևէ իշխանության ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Կամ թող ցիտի Վազգեն Սարգսյանին՝ «Երկրի սահմանները գծվում են արյունով, բայց պահվում քրտինքով» խոսքերով: Կամ էլ Ավոյին, երբ ասում էր՝ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: