Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը կարող է հասնել ԱՄՆ-ի ցակացած կետ. Ճապոնիայի ՊՆ

Մարտի 24-ին ԿԺԴՀ-ի փորձարկած միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն (ՄԲՀ) արձակման սովորական հետագծի դեպքում կարող է հաղթահարել ավելի քան 15 հազար կիլոմետր եւ հասնել ցանկացած կետի ԱՄՆ-ի տարածքում, այդ թվում Արեւելյան ափին: Մարտի 25-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։

«Հաշվարկները ցույց են տալիս, որ հեռվությունը կարող է կազմել ավելի քան 15 հազար կիլոմետր կախված մարտագլխիկի քաշից: Այսպիսով (գործողության) շառավղի մեջ է հայտնվում ԱՄՆ-ի ամբողջ տարածքը, ներառյալ Արեւելյան ափը»,- ասել է նա:

«Դա լուրջ սպառնալիք է աշխարհին եւ Ճապոնիայի ու միջազգային հանարկցության կայունությանը, որը տարբերվում է մինչեւ հիմա կատարված արձակումներից,- հավելել է նախարարը: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը մարտի 25-ին հավաստել է, որ ԿԺԴՀ-ն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղղակի հրամանով մարտի 24-ին փորձարկել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

Հրթիռն արձակվել է գրեթե ուղիղ անկյան տակ: Հյուսիսկորեական կողմի տվյալներով՝ այն թռել է շուրջ 1 090 կիլոմետր, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 6 248 կիլոմետր: ՄԲՀ-ն օդում գտնվել է 68 րոպե, ինչից հետո խոցել է պայմանական թիրախը Ճապնական ծովում: Ինչպես նշում է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, հրթիռն ընկել է ամենահյուսիսային Հոկայդո կղզու Օսիմա թերակղզուց 150 կիլոմետր դեպի արեւեմուտք՝ Ճապնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում:

Դա ԿԺԴՀ-ի կողմից ուժի 12-րդ ցուցադրումնէ տարեսկզբից ի վեր: Մարտի 20-ին ժողովրդական հանրապետության զինված ուժերը կատարել են հրաձգություններ համազարկային կարակի հրթիռային համակարգերով, մատի 16-ին տեղի Էէ ունեցել, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի անհաջող արձակում: Փետրվարի 27-ին եւ մարտի 5-ին փորձարկվել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համակարգեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս