Բաժիններ՝

Աղմկահարույց դեպք Թուրքիայում. դպրոցի տնօրենը պահանջել է աշակերտներին նստեցնել ըստ սեռերի

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բուրսա նահանգի Օսմանգազի շրջանի Միթհաթփաշա միջնակարգ դպրոցի տնօրենը ուսուցիչներից պահանջել է դասասեղանների առջև աշակերտերի նստեցման կարգում փոփոխություններ կատարել, իմա՝ նրանց իրար կողք նստեցնել՝ ըստ սեռերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս թեման սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում և լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել։ Միջադեպի կապակցությամբ Բուրսայի նահանգային կրթության վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հիշյալ տնօրենի նկատմամբ հետաքննություն է սկսվել, ինչպես նաև նրան շխատանքից հեռացնելու որոշում է կայացվել։

Թուրք ընդդիմադիր լրագրողներից Էրք Աջարերը, անդրադառնալով թեմային, զարմանքն է արտահայտել. «Ի՞նչ է, միջնակարգ դպրոցում անցել են շարիաթական համակարգի՞»։

Շարիաթ- իսլամական օրենք, օրենքների ժողովածու՝ կազմված Ղուրանի ու սուննայի հիման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս