Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները։ Մակրոնն այս մասին ասել է մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ամեն ինչ անենք լարվածությունը թուլացնելու և հակամարտությանն անհապաղ վերջ դնելու համար՝ Ուկրաինային աջակցելու, պատժամիջոցների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների միջոցով»,-ասել է Մակրոնը։

Նա կարծիք է հայտնել, որ աշխարհը գտնվում է պարենային աննախադեպ ճգնաժամի եզրին։ Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ընտրությունը ֆրանսիական ընկերություններինն է՝ շարունակել կամ դադարեցնել աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031