Շոյգուն ու Հասանովը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղիները:

Կողմերը մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս