
Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ շփումները շարունակելու մտադրության մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ շփումները շարունակելու մտադրության մասին։ էրդողանն այս մասին հայտարարել է մարտի 24-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն և ռազմավարական: Մենք աջակցում և ողջունում ենք առաջընթացը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում՝ զգուշավոր լավատեսությամբ: Ես մտադիր եմ շարունակել շփումները Պուտինի և Զելենսկու հետ այսօրվա գագաթնաժողովից հետո»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների ուշադրությունը հրավիրել է անվտանգության անբաժանելիության սկզբունքի վրա։ «Մենք ընդգծեցինք, որ դաշինքը այն կառույցը չէ, որը վտանգ կներկայացնի Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի համար»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։