Խաղաղապահները մեկ շաբաթ առաջ կողմերին առաջարկել էին հանել դիրքերը Փառուխից և ասել՝ ոչ մի խնդիր չի լինի․ Սամվել Բաբայան

Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերըմեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

«Հանել են, բայց հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են այնտեղ նստել, հիմա էլ ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի, ընդհանրապես բնագիծ գոյություն չունի և բազմաթիվ տեղերում, ոչ միայն այդտեղ»։

Բաբայանը նշեց, որ դիրքերը երկու կողմերը հանել են մոտ մեկ շաբաթ առաջ, իսկ առաջարկը եղել է ռուսական կողմինը։

«Երբ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմը առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը և ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Սամվել Բաբայանը։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն։ Փառուխ գյուղը ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031