ԱՄՆ-ը գործընկերների հետ կարողացել է Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով գրեթե 105.000 մարդ դուրս տանել օգոստոսի 14-ից ի վեր: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:
Թբիլիսիում հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետեր, որոնք տեղակայված են մարդատար ավտոբուսներում: Նախագիծը գործարկել են Վրաստանի առողջապահության նախարարությունում՝ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համատեղ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ:
Քաբուլը կարող է մարտի դաշտի վերածվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ, որն իր վերահսկողության տակ է առել Աֆղանստանը: Messaggero թերթում հրապարակված հարազրույցում այդ ենթադրությունն է հայտնել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ, Պակիստանում Իտալիայի նախկին դեսպան Ստեֆանո Պոնտեկորվոն, որը համակարգում է Աֆղանստանից մարդկանց տարհանման քաղաքացիական գործողությունները:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Աֆղանստանում իր դեսպանատան աշխատակիցներին տեղափոխել է Քաբուլի օդանավակայանի տարածք, որտեղ տեղակայված են թուրք զինվորականները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի միջեւ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ակտիվացրել փոխգործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ֆրենք Մաքքենզին հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորական ղեկավարությունը պատրաստ վիճակում է գտնվում «Իսլամական պետության» կողմից Քաբուլում նոր գրոհներին: «Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք պատրաստ լինելու համար»,-նա լրագրողներին ասել է ճեպազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը օդանավակայանը հսկող թալիբներին հաղորդակից է դարձրել ԻՊ-ի՝ ահաբեկչությունների նախապատրաստվելու մասին հետախուզական տեղեկատվությանը, եւ […]
«Հայտնի է դարձել Ժամբիլի մարզի զորամասի ևս մեկ զոհված զինծառայողի մասին: Այդ զորամասում ևս հրդեհ է տեղի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյուններից զոհված 103 հոգուց առնվազն 28-ը եղել են թալիբներ: Օգոստսի 27-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի շենքի մոտ տեղի Է ունեցել երկու պայթյուն, որոնք կազմակերպել են մահապարտ ահաբեկիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ երկու պայթյունի մասին, որոնցից առաջինը՝ օդանավակայանի հյուսիսային մուտքի, երկրորդը՝ Abbey հյուրանոցի մոտ, որտեղ ամերիկացիներ են հավաքված եղել:
Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն խոսել է քրդական խնդրից։
Pfizer-ի երրորդ ներարկումը 95 տոկոսով կանխում է կորոնավիրուսով վարակվելը եւ 97 տոկոսով՝ լուրջ ախտանշանների զարգացումը վարակման դեպքում: Այդ մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12 ալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալները:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հրաման է տվել ամերիկացի բոլոր զինծառայողներին կորոնավիրուսի դեմ լիարժեք պատվաստելու վերաբերյալ: Այս մասին որոշումը տեղադրված է Պենտագոնի կայքում:
NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը անհամբեր սպասում է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությունը դա թույլ կտա: Այս մասին հայտնել է NASA-ի մամուլի քարտուղար Ջեկի Մակգինեսը:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման և դրա հետևանքով մահվան դեպքերի թիվը կայունացել է՝ շուրջ երկու ամսվա աճից հետո: Այս մասին Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ճապոնիայի առողջապահության նախարարությունն օգոստոսի 26-ին հայտարարել է, որ մի քանի ԶԼՄ-ներից հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ Իսպանիայում COVID-19-ի դեմ արտադրվող Moderna Inc. պատվաստանյութերի մեջ հայտնաբերվել են կողմնակի խառնուրդներ: Այս մասին օգոստոսի 26-ին հաղորդել է Kyodo գործակալությունը։
«Հայաստանը հիմա ունի մի իշխանություն, որը եկել և խոստանում է, ոչ ավել, ոչ պակաս, տարածաշրջանային խաղաղության դար: Որ հասկանաք, թե սա ինչ վերամբարձ, անիրական և Հայաստանի հետ կապ չունեցող բան է, դուք պետք է հասկանաք, որ մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, այստեղ ընդհանրապես դժվար է կանխատեսել առաջիկա մի տարին, մի քանի ամիսը, ուր մնաց՝ դարաշրջանի մասին խոսել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջին շրջանում կենդանության նշաններ է ցույց տալիս: Համանախագահող երկրները փորձում են այդ ձևաչափը վերակենդանացնել: Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ. այս երեք կողմն էլ տարբեր շահերից ելնելով է դա անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» ռադիկալ շարժումը վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և տուժել է 120-ը, հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ շեշտելով, որ թալիբները խոստանում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Համաշխարհային հանրությունը պետք է պատրաստվի նոր համաճարակի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել են ՄԱԿ-ի աշխատակիցներ:
Ուշագրավ է, որ բռնկման մասին հայտարարել են նաև Նիգերիայի հարավում, որտեղ գրիպի այդ տեսակից սատկել է 160 հազար ընտանի թռչուն:
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին և իրանական բեռնատարների համար առաջացած խոչընդոտներին, նկատեց՝ գործընթացը հասկանալու համար պետք է դիտարկել ամբողջ իրավիճակը Բաքվի բռնապետի վարած քաղաքականության տեսանկյունից։
«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մեկնաբանել է Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունը՝ հայտարարելով, որ հարձակումն իրականացրել են ահաբեկիչները: Այդ մասին հայտնում է Sputnik Афганистан Տելեգրամ-ալիքը:
Քաբուլի միջազգային օդանավակայանում պայթյուն է տեղի ունեցել: Օտարերկրյա լրատվամիջոցները հայտնում են, որ կատարվածը ահաբեկչական հարձակման հետևանք է: Վերջին թարմացված տվյալներով՝ ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Անկարայում կայացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ուրուգվայի արտգործնախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի հանդիպումը։ Այնուհետև նախարարները մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսին: Ուրուգվայի արտգործնախարարը պաշտոնական այցով է գտնվում Թուրքիայում։