5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում
5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Իոտո կղզուց (Ճապոնիա, Իվոձիմա) դեպի հարավ-արեւելք ընկած 151 կիլոմետր հեռավորությամբ: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրֆիզիկայի ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղում:
Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, մայիսի 2-ին Երեւանի ժամանակով 01:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տատեյամա քաղաքից (Տաբայի պրեֆեկտուրա) 1277 կիլոմետրդեպի հարավ:
Երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «շատ ուժեղ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: