Բաժիններ՝

Հունգարիայի նախագահն Օրբանին խնդրել է կազմել նոր կառավարություն

Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերը վարչապետ Վիկտոր Օրբանին խնդրել է կազմել երկրի նոր կառավարություն: Մայիսի 2-ին հանդես գալով խորհրդարանի նիստում՝ պետության ղեկավարը նշել է, որ այդ առաջարկությամբ Օրբանին է դիմում, քանի որ նրա գլխավորած «ՖԻԴԵՍ – Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունն ապրիլի 3-ին համոզիչ հաղթանակ է տարել ընդհանուր ընտրություններում։

«Ուստի ես Վիկտոր Օրբանին խնդրում եմ սկսել կառավարության կազմումը»,- ասել է Ադերը նոր գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանում, որը հեռարձակվել է Հունգարիայի “М-1” հեռուստաալիքի եթերում: Իր կրտսեր գործընկերների՝ քրիստոնյա դեմոկրատների հետ մեկտեղ ՖԻԴԵՍ-ը Հունգարիայի Պետական ժողովում (միապալատ խորհրդարանում) ստացել է 199 պատգամավորական մանդատներից 135-ը:

Դա Օրբանին հնարավորություն է ընձեռել վարչապետի պաշտոնում մնալու եւս չորս տարի: Նա երկրի կառավարությունը գլխավորում է արդեն երեք ժամկետ անընդմեջ՝ 2010 թվականից, իսկ մինչ այդ վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 1998-ից մինչեւ 2002 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս