Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք կորցրել է էներգաանկախությունը
ԱՄՆ-ի նախկն նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարությունը կորցրել է երկրի էներգաանկախությունը եւ հարկադրված է եղել «աղերսել» ՕՊԷՔ-ի եւ Ռուսաստանի «գթությունը»: Սիտակ տան նախկին ղեկավարը մայիսի 1-ին իր կողմնակիցների առջեւ հանդես է եկել Նեբրասկայի նահանգում։
«Դուք կարող եք միասին վերցնել ամերիկյան պատմության մեջ հինգ ամենավատ նախագահներին, (…) նրանք չեն կարողացել հասցնել այն վնասը, որը հասցրել է (ԱՄՆ-ի նախագահ) Ջո Բայդենը մեր երկրին սոսկ 16 ամսվա ընթացքում,- ասել է Թրամփը՝ մտածեք, թե ինչ վնաս է հասցվել»:
«Դա լիակատար ձախողում է, վիթխարի ձախողում: Ուշադրություն դարձրեք փաստերին,- նշել է Սպիտակ տանք նախկին ղեկավարը:- (…) 8 դոլար մեկ գալոն բենզնի դիմաց որոշ տեղերում: Ես հասել էի այն բանին, որ որոշները լիովին անհնար էին համարում: Մենք էներգաանակախ էինք, կարո՞ղ եք դա պատկերացնել»:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կորցել է գերիշխումն էներգետիկայի ոլորտում: «Նրանք աղերսել են ՕՊԷՔ-ի, Ռուսաստանի, Վենեսուելայի եւ Իրանի գթությունը»,- ասել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: