Բաժիններ՝

Հարավային Կորեան քննարկում է հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին մասնակցելու առաջարկությունը

Կորեայի Հանրապետության ընտրված նախագահ Յուն Սոկ Յոլը կարղ է մասնակցել հունիսի վերջին Մադրիդում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովին:՛ Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է հաջորդ կառավարությունում արտաքին գործրի նախարարի պաշտոնի թեկնածու Պակ Չինը խորհրդարանական ունկնդրումների ընթացքում։

«Ես գիտեմ, որ մենք հրավեր ենք ստացել (ՆԱՏՕ-ից), մենք մտածում ենք՝ արժե արդյոք մասնակցել: ՉԺՀ-ի եւ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում մթնոլորտի կայունության ապահովման համար անհրաժեշտ են կոնսուլտացիաներ նաեւ Եվրոպայի երկրների հետ»,- մեջբերում է KBS հեռուստաալիքը Պակ Չինի խոսքը:

Ընտրված նախագահի պաշտոնակալությունը նշանակված է մայիսի 10-ին: Այդ գագաթնաժողովին կարող են մասնակցել նաեւ Ճապոնիայի, Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի ղեկավարները, նշում է Yonhap գործակալությունը: Ապրիլի սկզբին այդ երկրների ներկայացուցիչները, Հարավային Կորեայի ԱԳ նախարարության ղեկավարի հետ մեկտեղ մասնակցել են ՆԱՏՕ-ի պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս