Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:
Գրառմանը կից Բուայեն հրապարակել է Ծիծառնակաբերդի հուշահամալիրում արված լուսանկար:
Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Վլադիմիր Սոլովյովի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերի ժամանակ հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը:
Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը
Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով:
Գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։
BBC-ն հիշեցնում է, որ անցյալ տարվա հունիսին Աֆղանստանի Պակտիկա նահանգում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժն ավելի քան 1000 մարդու կյանք էր խլել:
Հայ և հույն ուղղափառ եկեղեցիների համատեղ հսկողության ներքո գտնվող Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել։
Իսրայելի պետական Kan ռադիոկայանի տվյալներով՝ Հորդանան գետի արևմտյան ափին սահմանազատման ծրագրի իրականացման մասին օրենքին երկրորդ և երրորդ (վերջնական) ընթերցմամբ կողմ Է քվեարկել 31 պատգամավոր, դեմ՝ 18-ը։
Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանություններն ակտիվորեն շրջանառում են «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» թեզը: Թեև ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին ՀԱՊԿ առաքելություն Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղարն այցելում է ՀՀ և սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ, Հայաստանը հրաժարվում է թե՛ ՀԱՊԿ զորավարժություններից, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից, ՀՀ իշխանությունները Հայաստան-ՀԱՊԿ ճգնաժամային հարաբերությունների ողջ պատասխանատվությունը գցում են ՀԱՊԿ-ի վրա՝ հող նախապատրաստելով այդ կառույցից ՀՀ-ի դուրս գալու համար:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է ․ «Ադրբեջանը ժամ առ ժամ ավելի ինտենսիվ հոգեբանական ու տեղեկատվական պայքար է վարում հայ հանրության դեմ, ընդ որում՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի դեպքում: Ադրբեջանից եկող մամուլի պաշտոնական հաղորդագրություններ, նյութեր, հոդվածներ, տելեգրամյան հրապարակումներ՝ բոլորը պատերազմական սպառնալիք պարունակող:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայկական պետությունը լռում է։ Չկա։ Կառավարությունը ոչինչ չի մեկնաբանում, ժողովրդին ոչ մի ինֆորմացիա չի մատուցում։ Այլ երկրները պղտոր ջրում ձուկ են որսում։ Թշնամին՝ շարունակում տեղեկատվական տեռորի ենթարկել մեր ժողովրդին:
Իրանագետ Վարդան Ոսկայնաը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող, իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններն անհնար է ներկայացնել դասական տրամաբանությամբ, քանի որ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դասական վիճակում չեն, սակայն դա չի խանգարում ընդդիմությանը, որ բարձրաձայնի այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են երկրի անվտանգությանը։
Այս ամսվա սկզբին մի քանի թերթեր տեղեկացրեցին, որ Թուրքիայի դեմ մեծածավալ բողոք է ներկայացվել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ): Իրավական հարցերով եվրոպացի իրավաբանների խումբը հավաքել է հսկայական գործ, որը ներառում է «վկաների ցուցմունքները, որոնք մանրամասնում են խոշտանգման, պետության կողմից հովանավորվող առևանգման և անօրինական բանտարկության մասին»՝ իրականացված Թուրքիայի կառավարության կողմից իր 200 հազար հակառակորդների նկատմամբ:
Ստորագրության արարողությունը հեռարձակվել է Կրեմլի Telegram ալիքով:
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան այցելելը հնարավոր է:
Պենտագոնը նախատեսում է սկսել Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինային արդեն այս աշնանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Թուրքիայում երկրաշարժերից ավելի քան 1 ամիս անց 2 մլն մարդ ապրում է վրանների տակ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության ղեկաված Յունուս Սեզերը մեջլիսում երկրաշարժի հետևանքների վերաբերյալ զեկուցումը ներկայացնելիս:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կարող է դաշինքի անդամ դառնալ մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 14-ին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա հայտարարությանը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար բարոնուհի Գոլդին պաշտոնապես հայտարարել է, ի պատասխան իր գործընկեր Լորդ Հիլթոնի խորհրդարանական հարցման, որ Լոնդոնը Ուկրաինային է փոխանցում նոսրացված ուրան պարունակող արկեր, գրում է BBC-ն:
Չնայած հաղորդավարուհու սաստումներին և լռելու կոչերին՝ Դաշդեմիրը շարունակել է խոսել, որից հետո, նյարդայնանալով ու ցտեսություն ասելով, լքել է տաղավարը։
«Լավրով-Միրզոյան ասուլիսը ցույց տվեց, որ նախկինի համեմատությամբ ՌԴ պաշտոնական մոտեցումը ԼՂ կարգավիճակի հարցում փոխվել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Լավրով-Միրզոյան բանակցություններին և մամուլի ասուլիսին:
Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են Արցախի հետ բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։
Թուրքիայի և Սիրիայի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Բելգիայի մայրաղաքաք Բրյուսելում գումարված միջազգային դոնորական խորհրդաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը նշել է. «Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյի չափով աջակցություն կցուցաբերի Թուրքիային»:
Չինաստանի ղեկավարը ժամանել է Կրեմլի Մեծ պալատի գլխավոր մուտքի մոտ և շքասանդուղքով երկրորդ հարկ բարձրացել պատվո պահակախմբի կողքով։ Պուտինն ու Սի Ծինփինը ողջունել են միմյանց:
Զեկույցում ներկայացված են նաև Հայաստանում մարդու իրավունքների խախտման, այդ թվում՝ անվտանգության ուժերի կողմից ուժի կիրառման, բանտերում առկա վատ պայմանների, կամայական ձերբակալությունների, խոսքի ազատության սահմանափակումների դեպքեր: