
Իդեալական աշխարհում ԼՂ հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն հիմա դժվար է դա պատկերացնել. Պարույր Հովհաննիսյան

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը թվիթերյան իր էջում գրում է, որ Reuters-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ իդեալական աշխարհում
Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել։
«Որպեսզի դա տեղի ունենա, խաղաղ բնակիչների վրա կրակելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև»,- նշել է նա։