Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրավիճակի հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ ընդգծելով, որ հեռախոսազանգը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

Նշվում է, որ ՌԴ նախագահը ողջունել է ռուս խաղաղապահների մասնակցությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնությունն ու սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև բանակցություների անցկացման մասին որոշումը։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում։ Նշվում է, որ խաղաղապահները, չնայած դժվարին պայմաններին, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները և օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանն ու տարհանված անձանց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930