
Հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը. ՆԱՏՕ–ի կոչը

Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսությունը, ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Ուշադիր հետևում ենք Ադրբեջանում տիրող իրավիճակին (նկատի ունի Լեռնային Ղարաբաղում, դիտարկում են Ադրբեջան–խմբ.)։ Հայտարարված հրադադարին պետք է հաջորդի երկխոսություն՝ առանց բռնության կիրառման լուծում գտնելու և հումանիտար իրավիճակի հետագա դեգրադացիայից խուսափելու համար: ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները՝ համապարփակ համաձայնության հասնելու նպատակով»,-գրել է Կոլոմինան։