«Արցախում շատ վատ իրավիճակ է, հաշվի առնելով, որ այս օրերին Արցախում սպեկուլյացիան է առաջ գալիս, այսինքն՝ գների աճ է նկատվում: Դա շատ վատ տենդենց է: Եթե իշխանությունները տեղյակ չեն՝ ինչից է, ինչ ճանապարհներով են այդ թանկ ապրանքները մտնում Արցախ, ապա նրանք չեն տիրապետում իրավիճակին: Եթե նրանք տեղյակ են և կրավորական կեցվածք ընդունելով՝ չեն փորձում այս ամենի դեմն առնել, ապա սա թույլ է տալիս մտածել, որ իշխանությունների հովանու ներքո մարդիկ գերշահույթներ են ստանում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար:
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝ ասել է Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։
ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, ով մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Ինձ մարդիկ գրեցին, որ իրենք տեղյակ չեն եղել, բայց իրենց անունները այդ հայտարարության տակ հայտնվել են։ Այս հայտարարությունը ես համարում եմ արտաքին կառավարման հետևանք»,- ասաց Ավագյանը՝ կոչ անելով այդ ամենով հանդերձ՝ խմբերի չբաժանել Հայաստանում և Արցախում փախստականների խնդրով զբաղվողներին, որովհետև բոլորին միավորողը նույն խնդիրն է։
Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի փետրվարին բնակելի շենքերի բնակարանների վաճառքի միջին գինը կազմել է 13 տոկոս:
Որպես ռուսական ձեռնարկությունների առաջադրանք՝ նա անվանել է հարվածային անօդաչուների լիարժեք գծի ստեղծումը։
Ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
Իսրայելի ընդդիմությունը մարտի 23-ը հայտարարել է բողոքի համազգային օր՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա կառավարության և նրա առաջարկած դատական բարեփոխումների քաղաքականության դեմ: Վաղ առավոտից ամբողջ երկրով մեկ տեղի են ունենում տարբեր մասշտաբի և ձևաչափի բողոքի ակցիաներ: Այս մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը:
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ ամերիկյան կողմի լավատեսությունը դրական է, սակայն պետք է նաև նշել, որ ամերիկյան կողմը, որպես առանձին միջնորդ, այս հակամարտությունում նոր է և նոր է սկսում առնչվել այս մարտահրավերին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 29-ին Մոսկվայում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլահիանի հետ: Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Չեխիայի կառավարությունը մինչև 2024 թ. մարտի 31-ը երկարաձգել է այն որոշումը, ըստ որի արգելվում է Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաների, ինչպես նաև երկարաժամկետ կացության թույլտվությունների տրամադրումը: Որոշումն ընդունվել է Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ այսօր գործադուլ են հայտարարել:
Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին:
Զրույցի սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել Ռամադան սուրբ ամսվա առթիվ։
Վերջին օրերին տարածաշրջանային քաղաքական կաթսան եռում է. Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որին առավելապես արձագանքում է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ պաշտոնական խողովակներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքների միջոցով:
Ավելի վաղ Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հաղորդել Էր, որ հայտնաբերել է հրթիռների «բազմաթիվ» արձակումներ։
«Կան արձագանքի տարբեր եղանակներ, պարտադիր չէ՝ այն լինի բարձրախոսի մոտ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով օրերս հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ադրբեջանցիների կողմից ռուս երկու զինծառայողներին թիրախավորելուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական անգամ անդրադարձավ ՀՀ-ում ՀԱՊԿ հնարավոր առաքելության տեղակայման մասին թեմային:
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը չի բացառում Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայումը:
Զախարովան ասել է, որ հարկավոր է մեկնաբանել արդեն տեղի ունեցած իրադարձությունները, իսկ այժմ մեկնաբանելու ոչինչ չկա:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն ապօրինաբար շրջափակել է այս պահին 120 հազար բնակիչ ունեցող Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչին) միջանցքը:
Էդինբուրգի նավանորոգարաններից մեկում նավ է կողաշրջվել:
ԵԽԽՎ-ի իրավական հարցերով և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը նաև վկայակոչում է այս հարցին առնչվող միջազգային այլ հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե շուտով Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության, և այդ համատեքստում պատասխանեց հետևյալ հարցին, թե արդյո՞ք գերտերությունները Հայաստանի վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի հնարավորինս շուտ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով օրերս օկուպացված Թալիշ գյուղից Բաքվի բռնապետի հայտարարությանը, ասաց, որ այդ ելույթից կարելի է 1 հիմնական ուղերձ դուրս բերել:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց հայ ժողովրդին և միջազգային հանրությանը: