«Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն». Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական ընկերության (CCAF) համակարգող խորհրդի նախագահ,  ՀՅԴ  Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը հաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ։ Ղարաբաղի հայերը, ի վերջո, զիջեցին Ադրբեջանի գերակայությանը։ Եվ կրկին ուժը գերազանցեց իրավունքին:

Հայերին սպառնում են ձերբակալություններ, էթնիկ զտումներ, զանգվածային սպանություններ, ցեղասպանություն։

Այս աշխարհը փտած է!  2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ գտնվելով ՝ ոչ մի պետություն, ոչ մի տերություն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրության վախկոտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպես է մինչ օրս»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930