Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների համար բոլոր տեղերից միջնորդություն կա՝ տարբեր խողովակներով տարբեր հարցեր են քննարկվում։
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև ՌԴ քաղաքացիներ, ինչպես նաև իրանական «Շահիդ» անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ առնչություն ունեցող իրանցիներ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հաագայի միջազգային դատարանի ընդունած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար միջազգային օրդեր տալու վերաբերյալ որոշմանը և այդ համատեքստում՝ Հայաստանի Սահմանադրական դատարանում՝ Հռոմի ստատուտի սահմանադրականության հարցի քննությանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի առումով գործընթացը կանգնած չէ, սակայն սա չի նշանակում, որ դա Ադրբեջանին կարող է զսպել՝ գնալու հերթական սադրանքին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին Միջազգային քրեական դատարանի որոշման հետևանքները «հրեշալի» կլինեն:
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է նախագահամետ «Ամանաթ» կուսակցությունը։
Ներկայացվել Է պահանջ՝ բացատրել բրիտանական պահնորդական ծառայության լիակատար բացակայությունը, որն այդ տարրերին թույլ է տվել ներթափանցել դեսպանատան շենք:
Թուրքիայի Կենտրոնական բանկը տարեվերջին սպասվող գնաճի (ինֆլյացիա) վերաբերյալ հետազոտական տվյալներ է հրապարակել, որոնք կազմվել էին ֆինանսական ոլորտի 42 ներկայացուցիչների հարցման արդյունքում:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի 4-րդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 21,2 տոկոսով (309,9 լարիով) և կազմել 1773,7 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Քաղաքապետ Դայերը եւ նրա Պատմական Պահպանման Հանձնաժողովը, ինչպես նաեւ բիզնեսի, ժամանցի, զբոսաշրջային եւ բնապահպանական խմբերը աջակցում են այս գաղափարին: Սա ոչ միայն կպահպանի Ֆրեզնոյի ժառանգների համար մնացած երեք տները, ներառյալ Ֆրեզնոյի ամենահին՝ Վարդանյան տունը, այլ նաեւ կպատվի էթնիկ խմբին… Ֆրեզնոն հիմնվել է հիմնականում հայերի կողմից, ուստի այն, որ Կենտրոնի հին հատվածը կոչվելու է «պատմական» եւ «հայկական» իմաստ ունի։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդուլազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ՝ ցանկություն հայտնելով ամրապնդելու երկու երկրների տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցությունը, գրում է Tasnim-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի, եթե այցելի Գերմանիա: Այս մասին գրում է գերմանական Die Zeit-ը՝ մեջբերելով Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանի խոսքերը։
Ավելի վաղ Քիրբին ևս նման դիրքորոշում էր հայտնել. նա կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտում կլինի։ Նրա խոսքով՝ հրադադարը կնշանակի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքի բռնագրավման ճանաչում։
Միջազգային քրեական դատարանը ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման է տվել՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործությունների համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ծրագրում է հաջորդ շաբաթ պաշտոնական այց կատարել Մոսկվա։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը, Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը», – ասվում է հաղորդագրության մեջ:
Երկրորդ էշելոնը կաջակցի այնպիսի երկրների զինվորականներին, ինչպիսին է Գերմանիան. այս էշելոնի զորակազմը տեղափոխմանը պատրաստ կլինի 10-30 օրվա ընթացքում:Փետրվարից ի վեր Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում ՆԱՏՕ-ի խմբավորումների թիվն աճել է 2,5 անգամ և կազմել ավելի քան 30 000 մարդ, 2022 թվականի նոյեմբերին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակն Ուկրաինայում չի օգտագործում գերձայնային զենք, սակայն նման զենքն առկա է երկրի զինանոցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Մարտի 16-ին ՄԱԿ-ը 2022թ-ի երկիր մոլորակի բնակչության թվաքանակի վերաբերյալ ներկայացրել է իր հաշվարկները:
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր`12 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Սիրիայի պետական SANA լրավական գործակալությանը: Ասադը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամմեդ բին Զաիդ Ալ Նահայանի և Դուբայի էմիրության կառավարիչ շեյխ Մոհամմեդ բն Ռաշիդ Ալ Մաքթումի հետ:
Կառավարության մարտի 16-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տեղահանվածների խնդրին: Նա հիշեցրել էր, որ եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշված է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և Լեռնային Ղարաբաղի հարակից այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն, և ինքն Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է՝ այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:
Սերբիան և Կոսովոն պայմանավորվել են կյանքի կոչել հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի առաջարկած ծրագիրը, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոսեպ Բորելը։ Համաձայնությունը ձեռք է բերվել նախօրեին՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի, չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և ԵՄ պաշտոնյաների 12 ժամ տևած բանակցություններից հետո, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հաղորդում է Associated Press-ը։ Եռակողմ հանդիպումից առաջ Սերբիայի ղեկավարն ու […]
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին մեկնել է Իրաք։ Տարածաշրջանային դիվանագիտական այցի շրջանակներում վերջին 10 օրվա ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մարդու վարքագծի կառավարումը պետության առաջնահերթություններից է: Ճիշտ է` պետությունն ստեղծված է հենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար, բայց առավել հաճախ իշխանություն ունեցող մարդիկ փորձում են կառավարել հենց քաղաքացիներին՝ իրենց դիրքերը պահպանելու համար:
Աձանագրվել է 4000–ից ավելի հետցնցում։
Իրանի Ֆարս նահանգի արդարադատության դեպարտամենտի ղեկավար Սեյյեդ Քազեմ Մուսավին հայտնել է, որ Շիրազում Շահ Չերաղ մզկիթի վրա իրականացված հարձակման մասնակից հանցագործներից երկուսը մահապատժի են դատապարտվել, գրում է Mehr լրատվական գործակալությունը։
Ղազախստանում այսօր՝ մարտի 19-ին, մեկնարկել են Մեջիլիսի (խորհրդարանի ստորին պալատի – խմբ.) եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմինների – խմբ.) ընտրությունները, հայտնում է Tengrinews.kz-ն։
«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաեւ Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», – ասվում է զեկույցում։
Մեկ օրում կորոնավիրուսի 13 009 նոր դեպք է հաստատվել, առողջացել է 12 155 մարդ, մահացել է 32 հիվանդ: