Պետությունը Հայաստանում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող 43 երեխաների կտրամադրվի աճի հորմոն դեղ:
Հայաստանը սքրինինգային հետազոտություններ անցկացնելու նպատակով ձեռք է բերել մամոգրաֆիայի շարժական սարք, որը Հայաստանում կլինի առաջիկայում:
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի:
Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ:
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանվում է ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի:
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է Մասիսի բժշկական կենտրոնի փակման մասին տեղեկություններին:
Հայաստանում և առհասարակ տարածաշրջանում նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր դեռ չկան: Սակայն Հայաստանը կասկածելի ցանկացած դեպքի համար նմուշներ կուղարկի եվրոպական տարածաշրջան՝ համագործակցող լաբորատորիաներ:
Չնայած Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում, այնուամենայնիվ անհրաժեշտ է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մեր երկիր վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ պետությունները պետք է մտցնեն նիկոտինի առբերման էլեկտրոնային համակարգերի (ՆԱԷՀ), ներառյալ էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում լարված է:
Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով:
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ստենտավորման գնագոյացման ու դրա հիմնավորման հարցը բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» եւ «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու եվ շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկում է բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։
ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է:
Ընթացիկ տարվա հունվարից Հայաստանի Հանրապետությունում գործող պոլիկլինիկաների՝ պետական պատվերով մատուցվող ծառայությունների ծավալում փոփոխություններ են գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 22-ին արտակարգ նիստ կանցկացնի Չինաստանում նոր կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը։
Նոր, արդյունավետ գործող հակաբիոտիկների բացակայությունը բարդացնում է պայքարը վարակիչ հիվանդությունների՝ դեղորայքի նկատմամբ կայուն հարուցիչների դեմ:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնում հեմոդիալիզի բաժանմունքի բացման ուղղությամբ արդեն կատարվում են նախապատրաստական վերջին աշխատանքները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից:
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին համահունչ՝ Հայաստանում շարունակվում է դեպքերի արձանագրումը։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով 5-րդ ալիքի ուղիղ եթերում Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից հեռարձակմանը:
Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու:
Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հունվարի 7-ի «Առողջապահական համակարգում անառողջ մթնոլորտ է. ուր են ուղղվում պետբյուջեի գումարները» վերտառությամբ տեսանյութին:
Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։
«Այս տարի գրիպի առումով նվազում ունենք անցած տարվա համեմատ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է: