Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել, հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության կայքում (https://www.armed.am/govlimits/) առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր) իրականացնող բժշկական կազմակերպությունների 2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝ ըստ ամսական համամասնությունների ու հասանելիության կարգավիճակի։
Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանում առողջապահության ոլորտի բյուջեի համար ավելացված 10 մլրդ դրամը բաշխվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջև՝ ըստ հատուկ չափանիշների: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Քաղցկեղը աշխարհում մահացության երկրորդ ամենատարածված պատճառն է։ Աշխարհում մահացությունների 6 դեպքերից մեկը գրանցվում է քաղցկեղի հետևանքով: Ըստ ԱՀԿ-ի, անցած տարում այս հիվանդության զոհ են գնացել 9,6 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 6 հազարը մահացել են Հայաստանում:
Առողջապահության Նախարարը 8 նոյեմբերի 2018թ․ ուժը կորցրած ճանաչեց 2015թ․ 2991-Ա հրամանը, որը վերաբերում էր «Ճառագայթային ախտորոշման եզրակացությունների մեջ ողնաշարի ճողվածքների միլիմետրերով չափումներին»։ Թվում է թե խիստ մասնագիտակա՞ն հարց է։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպում ունեցել հայ համայնքի հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է մարտի 18-19-ը Ժնեւում փորձագիտական կոմիտե նիստ գումարելու մասին՝ մարդու գեների խմբագրման հետազոտությունների հսկողության ոլորտում գլոբալ ստանդարտների մշակման նպատակով:
Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։
Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ձևավորվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենների խորհուրդը, որը բժշկական հաստատության կորպորատիվ կառավարման նոր ինստիտուտի ներդրման առաջին քայլերից է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիայի Հանրապետություն:
ՀՀ կառավարությունը լրջագույնս քննարկելու է Հայաստանում դեղերի ներմուծման շուկայում զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը, որը կարող է բերել նաև գների անկման:
Մոսկվայում տեղի է ունեցել «Փայլուն բժշիկ-2019» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Երևանի թիվ 2-րդ բուժմիավորման ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից մեկն է արագ, որակյալ, մատչելի և ցածր ճառագայթմամբ ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը։
Մեր բժիշկների հերթական բարդ վիրահատությունը՝ անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանի գլխավորությամբ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Եվրոպայում կարմրուկով վարակվածների ռեկորդային քանակ է արձանագրել վերջին 10 տարում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություն մատուցող մասնավոր բժշկական կազմակերպությունների ղեկավարներին:
Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, համաձայն որի վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:
Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել:
Այսօր Քաղցկեղի (չարորակ նորագոյացությունների (ՉՆ)) դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 2005 թվականին՝ «Քաղցկեղի դեմ պայքարի» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ և կրում է ամենամյա բնույթ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից 15-20 տոկոսով աշխատավարձերը բարձրացնելու հրաման։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով` Հայաստանը Վրաստանին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրն ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ:
Կարմրուկի տարածման ամենաբարձր գործակիցն Ուկրաինայում է, որտեղ արձանագրվել է հիվանդանալու 36 հազար 520 դեպք (գործակիցը՝ 821.81):
Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ջանքերով ստեղծված «Հայ-ամերիկյան բժշկական առաքելություն» ծրագրի ներկայացուցիչ Դանիել Գևորգյանի, բժշկական պարագաների ներմուծմամբ զբաղվող «Մեդիտեք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սամվել Խաչատրյանի հետ շրջել է «Աշտարակ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: