Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև:
Հայաստանում այս տարի գրիպի սեզոնին մասնագետները սպասում են համեմատաբար թեթև իրավիճակ: Սեզոնին Հայաստանում շրջանառվող հնարավոր տեսակներն ու ենթատեսակները կլինեն A(H1N1)-ը, A(H3N2)-ը և B-ն:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբիին: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները:
Կառավարությունը ընդունեց որոշում, որով վերաբաշխումներ կատարվեցին առողջապահության բյուջետային տողերում: Վերաբաշխման արդյունքում հետևյալ ծառայությունները կստանան հավելյալ ֆինանսավորում:
Վերջին տասը տարիների ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների՝ հիվանդացության և մահացության, զգալի նվազում: Հիվանդացության ցուցանիշը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մահացության ցուցանիշը` շուրջ 3 անգամ:
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հոսպիտալացված բոլոր երեխաները դուրս են գրվել առողջացմամբ:
«Եթե ցանկացած ուռուցքաբանական բաժանմունք մտնեք, հերթով հարցնեք, կտեսնեք, որ 10-ից 9-ը շատ ուժեղ ծխողներ են: Ինչքան հիվանդներիս հարցնում եմ՝ ծխո՞ւմ եք, պատասխանում են՝ այո. միշտ դրական այդ պատասխանն եմ լսում: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասը ծխողներն են: Եթե տանը, աշխատավայրում ծխում են, դա ևս կարող է ազդել»:
«Սա հանգեցնելու է նրան, որ նախարարը լինելու է լիիրավ տիրապետողը առողջապահական համակարգի, որովհետև ունենալու է միջակ կադրեր, որոնք վախենալու են իրենց միջակությունից, իրենց սխալներից, իրենց տնօրեններից, չեն լինելու ազատամիտ, ըմբոստ հոգով մարդիկ, ում վրա պահվում է ոլորտը, լինելու է միջակություն, ունենալու ենք մեր ոլորտի տապալում>:
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր:
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-30-ը Շուշիի շրջանային բուժմիավորումում սիրիահայ ընդհանուր վիրաբույժ Ջանի Հադդաթի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություններ և ընդհանուր վիրաբուժական միջամտություններ:
Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են:
Հայաստանում սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուք»-ի այս գրառումն իր էջում կիսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անպտուղության բարձր՝ 14.8 տոկոս մակարդակ կա Հայաստանում, դրանցից 4.3 տոկոսն առաջնային է, 10.6 տոկոսը` երկրորդային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ասում է, որ եթե երկրում կա անպտղության 15 և ավելի տոկոս, ապա ճգնաժամային մակարդակ է, քանի որ դա ազդում է ծնելիության վրա: Ելնելով սրանից մենք շատ կարևորեցինք այս ծրագիրը, և ի ուրախություն մեզ պետությունն առաջին անգամ թույլատրեց ծրագիրն իրականացնել:
168.am-ը հղում անելով Գ. Թամամյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարություններին՝ մի քանի գրավոր հարցեր էր հղել նախարար Արսեն Թորոսյանին, սակայն, որքան էլ տարօրինակ է՝ պատասխանները ստացանք ոչ թե նախարարից, այլ՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի անունից:
Հեպատիտ C-ի բուժման համար անհրաժեշտ աճի հորմոն դեղերը 2020 թվականից կհատկացվեն անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյո՞ք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Արսեն Թորոսյանի հետ
Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև):
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի գնահատում:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ: Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին:
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի […]
168.am-ն այս ամենի հետ կապված՝ զրուցեց էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ, ով լսելով պատմությունը՝ նշեց, որ իր անունով ու լուսանկարով էլ «Րիբոսլիմ» անունով մեկ այլ միջոց են փորձել գովազդել:
Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Առավել հաճախ հանդիպող գանգատներից են՝ վերջույթներում զգացողության խանգարումներ, տեսողական խանգարումներ, մկանային ուժի նվազում, քայլքի խանգարումներ, խիստ արտահայտված հոգնածություն և բազմաթիվ այլ կլինիկական դրսևորումներ։