Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ն բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության մեքենայի վարորդների է գործուղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`
✅Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան
Վարդանյանը, Սամվել Միրիբյանը
✅Սրտաբան Նոնա Ասատրյանը,
✅Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
✅ Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`
✅Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
✅Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
✅Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
✅Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:
Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք:

https://www.facebook.com/sglmc/posts/1250464001828625?__xts__[0]=68.ARBtOJh7bS2OL4iT7RZsqjXdDZg4q0NiGr3nN6KGjtAbJ5t-PwXdXstVNCT-ydZoTfcPLmxCJohHydzXYnztzc2iiMK17hbtcnamGrjjv15Rz_eO0bCJ8PWnodW_R6mnNHTCBsjeg-Rjjy50MwPcDlybLk4VYhd_ZSNR1pmphvgW9gFhsiRw1-cNYHWPbqMzEJTpnvWYDLK0QgglKgymG9xbCZWqijuvXclRAs6Ui1ZRLE0ve6eNc83TlNfZTvdSeAJBf-pZLwPEptwzmzu-wdcqdyvJTNPZYNlVd2tIySQ5K2pmN_p63RDZD4cDPwfMYoftJv3yDEvhb0bPC1PAJI_ygQ&__tn__=-R

Տեսանյութեր

Լրահոս