ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի մասնագետները ««Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակներում գործող մի խումբ կամավորների համար կազմակերպել են ախտահանիչ աշխատանքների իրականացման խորհրդատվություն, որի ընթացքում կարևորվել է հասարակական նշանակության վայրերում անվտանգության կանոնների խստագույն պահպանմամբ ախտահանման միջոցառումների կազմապերպումը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկի մոտ հաստատված երկկողմանի թոքաբորբով քաղաքացու մոտ դիտվում է դրական դինամիկա։
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։
Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում:
Ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք և առողջացել է ևս 44 քաղաքացի:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ մեկուսացումից դուրս է եկել շուրջ 1500 մարդ։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին բուժհիմնարկներում և նախատեսված մեկուսարաններում մեկուսացված քաղաքացիների ընդհանուր թիվը 10 է, վարակի հաստատման նոր դեպքեր չեն արձանագրվել:
Հայաստանում ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ այսօրվա ընթացքում թեստավորված 16 քաղաքացու COVID-19 հետազոտման թեստի արդյունքները բացասական են, այսինքն՝ հետազոտության արդյունքում կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 14-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 66-ամյա տղամարդ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ բուժհաստատություններում և մեկուսարաններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ/санитар, санитарка):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը համեմատություն է անցկացրել COVID-19-ի ու «խոզի գրիպի» ցուցանիշների, վարակի տարածվածության միջև:
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք և առողջացել է ևս 54 քաղաքացի։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսային վարակի դեպք չի հաստատվել:
Իմ խնդրանք-հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։
ՀՀ Արարատի մարզում նոր տիպի կորոնավիրուսով վարակվել է 201 քաղաքացի։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք
Ապրիլի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք առողջացեկ է ևս 14 քաղաքացի:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում սոցիալական հոլովակ է տեղադրել, որտեղ հայտնի դեմքերը կոչ են անում չմնալ տանը եւ դրա համար բերում տարբեր պատճառաբանություններ:
Հայաստանում մահացել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված 86-ամյա քաղաքացի: Նա ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ կայուն է, ներկա պահին անհանգստացնող հանգամանք չկա:
Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: