«Աստղիկ» ԲԿ-ից հերքում եմ ԲԿ-ում կորոնավիրուսով վարակակիր ունենալու լուրը

168.am-ը քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ «Աստղիկ» ԲԿ-ում կորոնավիրուսով վարակակիր է հայտնաբերվել, և, որ բժշկական կենտրոնում չկան վարակակիրներին թեստավորելու թեստեր:

Չնայած ոչ աշխատանքային ժամին կապ հաստատեցինք ԲԿ-ի խոսնակի հետ: Երբ Աստղիկ ԲԿ-ի մամուլի պատասխանատու Լուսինե Պետրոսյանից փորձեցինք ճշտել լուրը, վերջինս ասաց, որ մեկ ժամ առաջ է խոսել բժշկական անձնակազմի պատասխանատուի հետ, նման բան չի եղել և խոստացավ նորից կապվել բժշկական անձնակազմի պատասխանատուի հետ, հասկանալ, թե ինչ-որ բան փոխվել է և պատասխանել մեր հարցին:

Արդեն մի քանի րոպեից Լուսինե Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց «Աստղիկ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսի վարակակիր ունենալու լուրը:
«Իրականում մենք չունենք նման հիվանդ և ընդհանրապես մենք չենք էլ ընդունում կորոնավիրուսով պացիենտներին, հիվանդանոցը այդ ծրագրի մեջ չի մտած: Մենք ունենք դրսում մեկուսարան, եթե տեղյակ եք մեր էջում էլ ենք տարածել հայտարարությունը, առանձին մասնաշենք, որ նույնիսկ ջերմող պացիենտենրին ընդունում ենք մեկուսարանաում, այնտեղ սպասարկում ենք, եթե կասկածելի է, այդ դեպքում ուղարկում ենք համապատասխան մասնագիտացված կենտրոն: Աստղիկ ԲԿ նույնիսկ ջերմող պացիենտներին ներս չենք թողնում»,-ասաց Լուսինե Պետրոսյանը:

Հետաքրքրվեցինք, թե եթե ավելի վաղ բժշկական կենտրոնում գտնվող պոցիենտների մեջ դեպքեր են լինում, երբ պացիենտը ջերմություն կամ վիրուսի այլ ախտանիշ է ունենում, այդ դեպքում ի՞նչ է արվում, թեստեր կա՞ն արդյոք կենտրոնում, թե՝ ոչ:

«Հիվանդանոցը չի թեստավորում: Հիվանդանոցը եթե ունի կասկած, ուղորդում է արդեն Նորքի ինֆեկցիոն մասնագիտակցված կենտրոն: Մեկուսարանը նրա համար է, որ կասկածելի պացիենտը ուղղակի սպասարկվի ընդհանուր մասնաշենքից դուրս, որ հանկարծ ներհիվանդանոցային վարակ չլինի: Ամեն բան արված է հիվանդանոցը ներհիվանդանոցային վարակներից պաշտպանելու համար»,-ասաց Լուսինե Պետրոսյանը:

Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են, մուտքի մոտ իրականացվում են ջերմաչափումներ, ախտահանվում է տարածքը, ձեռնոցներ են տրամադրվում անձանց, աշխատակիցներն էլ աշխատում են հատուկ պաշտպանված հագուստով, որ հնարավորինս խուսափեն ներհիվանդանոցային վարակներից:

«Փառք Աստծա առայժմ ստացվում է: Հուսով ենք, որ կկարողանանք հետագայում էլ դիմակայել»,-ասաց Լուսինե Պետրոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս