Ընթացիկ տարվա փետրվարի մեկից գործող բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի:
ՀՀ առողջապահության նախարարությունը մոտակա ամիսներին կներկայացնի առողջության ապահովագրության հայեցակարգը:
Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում:
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով:
Արցախի Հանրապետությունում Համահայկական 7-րդ ամառային խաղերի կայացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-ից 8-ը մասնակիցների և բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը ապահովելու համար առողջապահության նախարարի հրամանով նախարարության ենթակա բոլոր բժշկական հաստատությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով:
Կառավարությունը երկարաձգում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կարգի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ օգոստոսի 1-ը դարձնելով նոյեմբերի 15: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության օգոստոսի 1-ի նիստում:
«Եթե պետությունն է բաշխելու, ես դեմ եմ, որովհետև պետության ունակություններին չեմ հավատում՝ անկախ նրանից, ով է այդ պետության ղեկավարը։ Եթե մասնավորն է անելու, պետք է նայել, թե ինչպես է կարգավորվելու, և ինչի վրա են այդ գումարները ծախսվելու»։
Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, այսօր 16:00-ի դրությամբ Երևանում և մարզերում դիտվում է 40 և ավելի ջերմաստիճան:
Ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում, որևէ վարակիչ հիվանդության ձեռք բերման վտանգ:
Պետությունը հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակում 2020 թվականից հեպատիտ Ց-ով տարեկան 1000 հիվանդի կապահովի անվճար դեղորայքով։ Առաջնահերթություն կտրվի այն անձանց, ում հիվանդությունը համարվում է ծանր:
Թեև Հայաստանում սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով և Բ-ով հիվանդացության նվազում է դիտվում, 2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով:
Կառավարությունը հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:
ՀՀ առողջապահության նախարարությունը թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) դեմ պայքարի ռազմավարության ծրագիր է մշակել:
«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը հայտագործել է մի դեղամիջոց, որը 10 տարի փորձարկել է 216 ճագարի աչքերի վրա: Այդ դեղամիջոցն առաջին անգամ հնարավորություն է տալիս բուժել թթվային և հիմնային այրվածքները՝ վերականգնելով հյուսվածքը: Դեղամիջոցն ավելի արդյունավետ է, եթե վերքը թարմ է: Ըստ պրոֆեսորի՝ դեղամիջոցը՝ էթանոլամինը, շատ հիվանդություններ է բուժում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի գործարկմանը:
Հաճախ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապում են 40-ից բարձր տարիքի անձինք: Նշենք, որ խոսքը թմրամոլների, մարմնավաճառների և ալկոհոլիզմով տառապողների մասին չէ:
Հայկական առողջապահական ազգային խորհուրդը ոլորտի խնդիրների քննարկման և լուծման առաջարկների համար մեկ սեղանի շուրջ էր հավաքել ոլորտի, ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին:
Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:
ՀՀ առողջապահության նախարարությունը վերակնքում է հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ հիվանդների ճառագայթային բուժման այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև հուլիսի 4-ը:
Պետությունը բարեփոխումներ է իրականացրել ճառագայթային բուժման ծառայությունում: Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, անկախ սոցիալական վիճակից, ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով ամբողջությամբ կիրականացվի պետական պատվերի շրջանակում:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը:
Առողջապահության տեսչական մարմինը լայն թափով ստուգումներ է սկսել նախկինում տրված լիցենզիաների ոլորտում: Թիրախում ստոմատոլոգիական կենտրոններն են, բժշկական մասնավոր կլինիկաները, դեղատներն ու առողջական այլ ծառայություն մատուցող կենտրոնները:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ:
Հայաստանի Հանրապետությունում 0-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվի պետպատվերի շրջանակներում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային:
ՀՀ Ազգային Ժողովի նախկին նախագահ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ Արա Բաբլոյանը բարձր է գնահատում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից իրականացվող ծրագրերը:
Այս օրերին Երևանում անցկացվող Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը հնարավորություն կտա աշխարհի տարբեր զարգացած երկրներում բնակվող հայ մասնագետներին հրավիրելու Հայաստան և իրենցից վերցնել ամենաարդիականն ու օգտակարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կայունացում է արձանագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի բռնկման շրջաններում։
Երեկ ընդունված կառավարության որոշմամբ նախատեսված է 15 բժշկական կենտրոնների նախագծային աշխատանքներ, այդ թվում Տաշիրի բժշկական կենտրոնի։
ՀՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում գների համահարթեցում կիրականացվի: