
Առողջապահական նոր ենթահամակարգին անհրաժեշտ են մի քանի մասնագիտություններով բուժաշխատողներ

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Դիմելով բուժաշխատղներին՝ Թորոսյանն ասել է. «Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում»,-գրել նախարարը:
Այդ մասնագիտություններն են. ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել), լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ, ռեանիմատոլոգներ, բուժքույրեր, մայրապետեր Դիմելու համար ինքնակենսագրականները պետք ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:
Թորոսյաը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1186435714876025?__xts__[0]=68.ARC89XBlhqUO8iFI6P05jtCA8jUsS6PyGiK6B1awZjUQZh9dXnSrtTMgBwU73gK3Jj_zBusd9r3jrczPzBuhaopL97cnJzjHDrdsHUGJjYo0wULHT51MT-uwbaNvAj815NVK2expJht8piAof4Y674geADbfOxm3_ofcGJhT4FD7wRKjsjFVAUC14KWSKWPsMcswVOcyC_hTa0KHT5ajeYeTqPXibwVIGT7qckuPjt3dGQhTI4fAhIwQO6uRT7mHQG0mRmaJ7Wt3eNFy9QGpZl5l8dMxHdfm7k2n-w6l6olwFZU92HxUlYtKIpAHe88ccnBh9_N_cu6ZrHA4x_PZ4w&__tn__=-R