«Արարատի մարզում ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն դեպքերի նվազման միտում կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել». Գարիկ Սարգսյան

Արարատի մարզում ընդհանուր առմամբ կա 173 կորոնավիրուսով վարակակիր, սակայն կա դեպքերի նվազման միտում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ դեպքերի նվազման միտում կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Սա բնավ չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին»,- գրել է Սարգսյանը։

https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/681006712665737/?type=3&theater

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930