Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 770 է, մահվան դեպքերը՝ 7
Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 34 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 770 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապրիլի4 -ի դրությամբ կորոնավիրուսից բուժվածների թիվը 43 է, փաստացի բուժվողներինը՝ 720, բացասական թեստերը՝ 3477, մահվան ելքերը՝ 7:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/665680744267856/?type=3&theater



