Մանրամասներ՝ Գյումրիում ծեծված երեխայի առողջական վիճակի մասին։
Խորհուրդներ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման վերաբերյալ
Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում:
Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին, ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ինչո՞ւ են տեղեկատվական հոսքերն իրարամերժ իրազեկման լայնածավալ աշխատանքներով հանդերձ, արդյոք Իրանից հատուկ չվերթով ինքնաթիռի ժամանումը կազմակերպվեց հատուկ ընթացակարգով և ինչո՞ւ է առաջացել դիմակների սղության խնդիրը։
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ` քննարկելու մեր երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեա Վիկտորինին:
Չարորակ ուռուցք ունեցող հիվանդներին անհրաժեշտ հերցեպտին 600-ի առաջին անվճար խմբաքանակը կտրամադրվի մինչև մարտի վերջ. 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աշխարհում, այդ թվում Հայաստանում առաջացել է դիմակների դեֆիցիտ` պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակով: Դիմակների կրումը նախատեսվում է միայն որոշակի դեպքերում:
Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին:
Մինչ աշխարհը պայքարում է ինֆոդեմիայի դեմ, մեր շարժական մամոգրաֆը արդեն պատրաստ է։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում »Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։
Զե՛րծ մնացեք նարգիլեի օգտագործումից հիմա և այսուհետ:
Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:
Կորոնավիրուս՝ դատավճի՞ռ, թե՞ բուժելի հիվանդություն։ Ե՞րբ անհանգստանալ, ինչպե՞ս կանխել այն։
Հանրապետությունը դեռևս գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում:
Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։
Արցախում ունենք այն բոլոր հնարավորությունները, որոնք, նոր կորոնավիրուսով վարակման դեպք արձանագրվելու պարագայում, հնարավորություն կտան մեկուսացնելու հիվանդին և ստացիոնար բուժում իրականացնելու:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` 2020 թվականի մարտի 2-ի, 16:00 դրությամբ Չինաստանում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80175 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 44607 (55.6%): Գրանցվել է 2915 մահվան դեպք (3.6%):
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում առաջին անգամ էնդոսկոպիայի ծառայության թիմը՝ ղեկավար, էնդոսկոպիստ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ իրականացրել է էնդոսկոպիկ միոտոմիա: Մինչ այս Հայաստանում կերակրափողի ախալազիայի բուժման հիմնական մեթոդ է եղել էնդոսկոպիկ բալոնային լայնացումը, որոշ դեպքերում բաց վիրահատական կամ լապարասկոպիկ միոտոմիան:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:
Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել ՁԻԱՀ֊ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները:
ԱՆ որոշման վտանգներն ու ռիսկերը. խնդրի լուծման հեռանկարները. Մասնագետներ։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
Երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն` Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվում են ՀՀ տարածքում մեր մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 77782, կասկածելի դեպքերի թիվը՝ 2824, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 27554, գրանցվել է 2666 մահ: Այս պահի դրությամբ ծանր վիճակում է գտնվում 9126 պացիենտ: