
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482-ի

Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 58 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 482 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Մարտի 29-ի դրությամբ կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել մահվան ելքով 3 դեպք:
Թարմացվել է 30.03.2020թ․ ժամը 11։00-ին
Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Montag, 30. März 2020