Կորոնավիրուսի վարակման 50 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի

Հայաստանում մարտի 30-ի դրությամ Հայաստնանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 50 դեպք, այս մասին տեղեկանցում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:

Հայստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 532 է: Կորոնավիրուսից Հայաստանում գրանցվել է մահվան 3 դեպք:

ԹԱՐՄԱՑՈՒՄՄարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Dienstag, 31. März 2020

Տեսանյութեր

Լրահոս