ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների խումբը, կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 2-ին և 3-ին ժամը 10:00-ից սկսած Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնի ԼՂՀ բնակիչների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը պայմանավորված սուր աղիքային վարակի դեպքերի գրանցման հետ մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
Դեղերի մասին բարեփոխված օրենքը բնակչությանը հնարավորություն կտա որակյալ, անվտանգ ու արդյունավետ դեղեր ձեռք բերել, կլուծի նաև մատչելիության հարցը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը:
Հազարավոր տարիներ առաջ մրգերն օգտագործվել են՝ որպես տարբեր հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոցներ: Ժամանակակից բժշկության շատ դեղահաբեր հիմնված են բնության մեջ հանդիպող արմատների, ծաղիկների, տերևների, մրգերի և հանքանյութերի վրա:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Երեկ «Արտաշատի ԲԿ» հոսպիտալացված Բաղրամյան գյուղի դպրոցականներն ապաքինվում են։ Նրանց զգալի մասն արդեն դուրս է գրվել։
Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է:
Նշենք, որ հիշյալ դեղերի գրանցումն ավավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:
Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավակցում է օձի խայթոցից մահացած Կ. Հարությունյանի հարազատներին։
Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել:
Ամառային շոգ եղանակներին մի քիչ զովանալու համար շատերն են ապավինում լողավազանների ուժին, սակայն կեղտոտ ջրերում լողանալուց եւ ջուր կուլ տալուց հետո աղիքային հիվանդության առաջ են կանգնում։ Բժշկուհին հորդորում է բնակչությանը զերծ մնալ խառը սննդի օգտագործումից, սառնարանում երկար ժամանակով ձմերուկ պահելուց։
Հղիություն 39-40 շաբաթական ժամկետում, պտղի խառը հետույքային առաջադրություն, պտղաջրերի վաղաժամ արտահոսք ախտանշաններով և ծննդաբերական գործունեության նախանշաններով օգոստոսի 18–ի ուշ երեկոյան Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք էր ընդունվել 25-ամյա ծննդկան Լուսինե Աֆյանը:
«Հոֆֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը նույնպես միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները և ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը:
«Մեկ տարի առաջ այդ պետպատվերն էլ չկար, և ոչ ոք չէր ասում, թե ինչու ինֆարկտը պետպատվերով չէ, սա հսկայական քայլ է, եկեք տեսնենք այդ քայլի մեծությունը, լրջությունը»:
Շոգը աննախադեպ է այս ամառ, և այն հանդիսանում է լուրջ սթրես օրգանիզմի համար: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպան ժամանակ հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։
Առողջապահական պետական տեսչության կողմից հուլիսի 7-ին հարուցված վարչական վարույթի արդյունքում պարզվել է, որ «Վագա Ֆարմ» ՍՊԸ, խախտելով ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշմամբ հաստատված գործող կարգը, ԵԱՏՄ տարածքից` Ռուսաստանի Դաշնության «Բուկաև.ռու» ՍՊԸ-ից, 2015թ. մայիսի 27-ին ՀՀ տարածք է ներմուծել մեծածախ քանակներով շուրջ 40 անվանում տարբեր դեղեր։
Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացվածներից միայն 1-ն է շարունակում բուժումը, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Առավոտյան տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն օպերատիվ և համակարգված կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ձևավորվել են մասնագիտական խմբեր:
Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:
Վերջին ամիսների ընթացքում բնակչության շրջանում ակտիվացել են աղիքային վարակները:
Հաջողությամբ շարունակվում է 2015 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը: 2015թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում սոցիալական փաթեթի 43 հազար 486 շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվի շուրջ 49 տոկոսը:
Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Արարատի բժշկական կենտրոն հոսպիտալացված 6 տուժածից 3-ը դուրս է գրվել:
Առողջապահության նախարարությունը հորդորում է նշված ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության։
Վարչապետի դիտարկմամբ՝ կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 մլն ՀՀ դրամին ավելացնելով ևս 500 մլն ՀՀ դրամ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվեցին դեղերի գրանցման և ներմուծման հետ կապված հարցեր։
Մայրական մահացությունն ամբողջ աշխարում պետական լրջագույն խնդիրներից մեկն է, այդ թվում՝ Հայաստանում: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, մեր երկրում տարեկան գրանցվում է 53.5 հազար հղիություն, որից 43 հազարն ավարտում է ծննդալուծումով, 7 հազարը՝ արհեստական, 3.5 հազար՝ հղիության ինքնաբերաբար ընդհատումներ են:
Այսօր առավոտյան Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ճանապահատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով: