Հիվանդության պատճառներն ամբողջ աշխարհում հայտնի չեն, իսկ դրա ծագումնաբանության մեջ նշվում են 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, թունավորումը քիմիական նյութերով կամ ծանր մետաղներով, սննդային կամ աուտոիմուն գործոնները և այլն:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:
«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիայի շրջանակում մարտի 9-ից մինչ օրս քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 21602 կին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում:
Լատվիայի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնել է Ռիգա մասնակցելու «Տուբերկուլոզը և դեղերի հանդեպ դրա դիմադրողականությունը» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական հանդիպմանը:
ՀՀ-ում «Bayer» ներկայացուցչությունը վերանայել է իր դեղորայքի գները` համապատասխանեցնելով դրանք ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործող գներին:
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Դեղերի մասին», «Լիցենզավորման մասին» և ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
«Դեղերի մասին» նոր օրենքը և դրանից բխող 7 օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը կներկայացվի Ազգային ժողով: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասաց, որ փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որ գործող օրենքը չէր համապատասխանում այսօրվա մարտահրավերներին, բժշկագիտության փոփոխվող շուկային: Արմեն Մուրադյանի խոսքով՝ օրենքով կարգավորվել են մի շարք հարցեր՝ կապված գովազդի, դեղերի գների պետական կարգավորման, գրացման, վերագրանցման խնդիրների հետ:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս օրերին յուրաքանչյուր մանկապարտեզ գտնվել է հսկողության ներքո. «Ամեն օրվա հսկողությունը թույլ է տվել մանկապարտեզների վերաբերյալ իրականացված հսկողությամբ փակել յոթ մանկապարտեզներ մարզերում, որոնցից 5-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Տավուշի, 1՝ Վայոց Ձորի մարզում»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեդալ է շնորհել նրան՝ երկրի բժշկական ոլորտում ունեցած ներդրման համար:
Սոցփաթեթի շահառուները պետք է ամեն տարի անցնեն կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը պարտադիր նախապայման է սոցիալական փաթեթի մյուս ծառայություններից օգտվելու համար: Իսկ եթե տվյալ տարում չի անցել կանխարգելիչ քննություն, ապա հիվանդանոցային բուժում կարող է անցնել նախարարի հրամանով հաստատված չափորոշիչում նախատեսված դեպքերում (անհետաձգելի դեպքեր, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակներ, պետական պատվերի այլ ծրագրերով նախատեսված դեպքեր): Նաև տեղեկացնենք, որ այս կարգը գործում է 2016 թվականից։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի տարածքի շինհրապարակ՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:
Դաուն հիվանդությամբ տառապող երեխաներն ավելի դանդաղ են զարգանում, քան մյուս երեխաները, բայց լիովին ունակ են սովորելու, և շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, վարել լիարժեք և անկախ կյանք:
ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է ԼՂՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին հատկացվող բրոնխիալ ասթմայի, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հոգեմետ, էպիլեպսիայի, հեմոդիալիզի, պարբերական, հակաուռուցքային հիվանդությունների դեղամիջոցների բաշխացուցակը, համաձայն որի բուժհիմնարկները ապահովվել են նշված դեղամիջոցների համապատասխան քանակներով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։
Նոր հիվանդներ հայտնաբերելու նպատակով առողջապահության նախարարությունը մարտի 6-ից ընդլայնել է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների շրջանակները, ինչի արդյունքում ևս 11–ի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է բրուցելոզ հիվանդությունը:
168.am-ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշեց, որ Հայանիստի դեպքը ո՛չ համաճարակ է, ո՛չ բռնկում է, դրանք եզակի արձանագրված դեպքեր են. «Մենք հերքել ենք մամուլում տարածված այդ տեղեկատվությունը, ըստ որի՝ կրկին ջրծաղիկ հիվանդությունը գլուխ է բարձրացրել Հայանիստ համայնքի դպրոցում: Դա իրականությանը չի համապատասխանում: 3 դեպք կա դպրոցահասակ, այն էլ՝ տարբեր դասարանների երեխաների մոտ, որն այս սեզոնի համար բավականին օրինաչափ է, և դիտարկել դա՝ որպես առանձնակի, առանձնահատուկ դեպք, ճիշտ չէ»:
Մարտ ամսին համայնքում արձանագրվել է հիվանդության 7 դեպք, որից դպրոցական են 3-ը, այն էլ` տարբեր դասարաններից:
«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Քաղցկեղին բնորոշ է անսահմանափակ աճը. մեկ անգամ հայտնվելով այս կամ այն օրգանում առաջնային քաղցկեղային ուռուցքը անշեղորեն և առանց դադարի աճում և ոչնչացնում է շրջապատող հյուսվածքները, այստեղից էլ լիմֆատիկ ճանապարհներով փոխանցվում է այլ օրգաններ՝ այնտեղ ձևավորելով նոր քաղցկեղային ուռուցքներ (մետաստազեր):
Հեռաբժշկության ցանցի ստեղծման առաջին աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել տեխնիկական մասնագետների խումբ:
ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով:
Այսօրվա դրությամբ, մասնագետները կանգ են առել լեյկոզ անվան վրա, որի դեպքում լեյկոզները դասակարգվում են ըստ ծագման, այսինքն, արյան որ բջիջները կամ նրանց մասնիկներն են արտահայտված, գործընթացի ընթացքը և զարգացման արագությունը, ինչպես նաև լեյկոցիտային ֆորմուլայով այս կամ այն փոփոխության արտահայտված լինելը:
Կարմրուկի բռնկման դեպքեր են արձանագրվել Կանադայում: Տորոնտոյում սույն թվականի հունվարի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կարմրուկի 4 դեպք (2 մեծահասակ և 2 երեխա), որոնք միմյանց հետ կապ չունեն: Յուրաքանչյուր տարի Տորոնտոյում արձանագրվում է կարմրուկի 5 դեպք, որոնք անմիջապես կապված են ճամփորդությունների հետ, իսկ այս վերջին դեպքերը վարակվել են Տորոնտոյում:
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը:
Արտրոզն ամենատարածված հիվանդություններից մեկն է: Արտրոզ ասելով հասկանում ենք ներհոդային կրճիկի մաշում, ինչը հանգեցնում է ողջ հոդային շրջանի փոփոխությունների և դիստրոֆիկացիայի:
Վիճակագրական տվյալների համաձայն` ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճ` մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում ամեն տարի 200 հազար երեխա հիվանդանում է քաղցկեղով, ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: Հայաստանում 2013 թվականին, ընդհանուր առմամբ, գրանցվել է 7911 նոր դեպք, որոնցից 59-ը արձանագրվել 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում:
Ավելի քան երբևէ, այսօր քաղցկեղի, հատկապես մանկական քաղցկեղի դեմ համախմբված և միասնական պայքարի կարիք կա: Փետրվարի 15-ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս տարի մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կարգախոսն է՝ «ԳՈՐԾԵՆՔ ՀԻՄԱ քաղցկեղով հիվանդ երեխաների համար» («ACT NOW FOR KIDS WITH CANCER»):
«Սովորաբար նրանք մասնակցում են վարակի վերացման գործընթացին: Սակայն, հեպատիտ С վիրուսը ակնհայտ միտումնավոր ճնշում է հենց այդ T- բջիջների խումբը»,- բացատրում է բժիշկ Նոյման Հեֆելին: «Ինտերֆերոնային թերապիան նրանց հավելյալ վնաս է պատճառում: Ինտերֆերոնները ընդամենը նմանակում են իմունային պատասխանը, իսկական իմունային համակարգը այդ դեպքում ի վիճակի չէ օգնել վարակի ոչնչացման հարցում»:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության, ինչպես նաև BRICS երկրների հետ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) առողջապահության բնագավառում առկա և հնարավոր համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետությունում շաքարային դիաբետ ունեցող հիվանդների 2015-2019 թվականների կարիքները բավարարելու համար պետությունը հակադիաբետիկ դեղերն այսուհետև գնելու է «ԼեԼաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի: